Սեռական հարաբերություն՝ կեսարյան հատումից հետո․ե՞րբ և ինչպե՞ս

Հետ ծննդյան շրջան

Ներկայացնում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը։

 

Կեսարյան հատումից հետո սեքսուալ ակտիվությանը վերադառնալու հարցը միանշանակ չէ: Կանանց մեծամասնությունը կեսարյան հատումից հետո պետք է սպասի առնվազն 6 շաբաթ նախքան սեռական հարաբերություն ունենալը։ Արգանդը պետք է ինքնուրույն մաքրվի և վիրահատական կտրվածքները բուժվեն, որպեսզի վարակվելու հավանականությունը լինի ցածր: Ծննդաբերությանը սովորաբար հաջորդում է հեշտոցային արյունահոսության շրջան, որը կոչվում է լոխիա: Այս արյունահոսությունը շարունակվում է այնքան ժամանակ մինչև արգանդը վերադառնա իր սովորական չափին: Ի՞նչ կարող է պատահել, եթե կինը չսպասի: Ամենայն հավանականությամբ, կզգա ցավ հեշտոցային չորությունից, իսկ վերքերը, որոնք լիովին չեն ապաքինվել, կարող են նորից բացվել: Սեռական հարաբերությունը կարող է մեծացնել կտրվածքի բացման, արյան մակարդման վտանգը:

Նկատի ունեցեք՝ առաջին սեռական ակտը ծննդաբերությունից հետո կարող է մի փոքր անհարմար լինել, հատկապես, եթե կրծքով կերակրում եք, դաշտանային ցիկլը չի վերադարձել կամ հակաբեղմնավորիչ եք օգտագործում: Էստրոգենի ցածր մակարդակը հանգեցնում է արյան հոսքի նվազմանը, ինչը հեշտոցային հյուսվածքները դարձնում է ավելի բարակ ու նուրբ, իսկ հորմոնալ փոփոխությունները նվազեցնում են հեշտոցի բնական խոնավացումը: Տվյալ առումով խորհուրդ է տրվում օգտագործել խոնավացուցիչներ: Հարկավոր է հետևել նաև վերքին։ Կտրվածքի բացվելը, ցավոտ և այտուցված լինելը վարակի նշաններ են։

 

 

 

 

 

 

 

 

 

Գովազդ