Կրծքով կերակրող մայրիկին թույլատրվու՞մ է քնել մեջքի վրա

Հետ ծննդյան շրջան

Մայրիկները լսում են զանազան խորհուրդներ թե՛ իրենց, թե՛ փոքրիկի խնամքի հետ կապված։ Տարատեսակ խորհուրդներից մեկն էլ, թերևս, հետևյալն է՝ կրծքով կերակրող մայրիկը չի կարող պառկել մեջքի վրա, քանի որ այդ դեպքում կաթնարտադրությունը կտուժի, և կաթը հետ կքաշվի։ Արդյո՞ք այս պնդման առաջին մասը մոտ է իրականությանը։ Արդյո՞ք ասվածը միֆ է։

«Իմ փոքրիկ»-ը պարզաբանել է դա կրծքով կերակրման խորհրդատու, մասնագետ Անուշ Սաքանյանի օգնությամբ։ 

Մասնագետի խոսքով՝ մայրիկը կարող է քնել իրեն հարմար ցանկացած դիրքով։ Միայն պետք է աշխատել մեծ ճնշում չգործադրել լցված կրծքերի վրա՝ կաթնածորանների խցանումից խուսափելու համար։ Իսկ մարդիկ, որոնք ասում են՝ «մեջքի վրա քնելու պարագայում կաթը հետ կգնա», ճիշտ պատկերացում չունեն կաթնարտադրության մասին:

Գովազդ