Հետծննդաբերական հիգիենա. ինչո՞ւ և ինչպե՞ս խնամել օրգանիզմը (մաս 2-րդ)

Հետ ծննդյան շրջան

Ներքնազգեստ և ներդիրներ: Ծննաբերությունից հետո ցանկալի է, որ  կրեք հարմարավետ, շարժումները չսահմանափակող և ոչ շատ ձիգ  ներքնազգեստ բնական հումքից:  Ծննաբերությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում ցանկալի է կրել  մեկանգամյա օգտագործման  ներքնազգեստներ: Հետագայում արդեն վարտիքը հարկավոր է փոխել ամեն օր, հարկ եղած դեպքում նաև ավելի հաճախ:  Հաճախակի փոխեք նաև  սավանը` ամեն 5-7 օրը մեկ: Կրծկալը կարող եք փոխել ամեն 3-5 օրը մեկ, եթե օգտագործում եք հատուկ ներդիրներ, որոնք անհրաժեշտ է փոխել ամեն կերակրելուց  կամ թրջվելուց հետո: Գիշերազգեստը նույնպես փոխեք ամեն օր:

Ներդիրները անհրաժեշտ է փոխել հաճախակի, երբ զգում եք խոնավություն, ամեն զուգարան գնալուց հետո: Ներդիրը չպետք է մնա 4 ժամից ավել: Ներդիրը հեռացրեք դիմացից դեպի հետև, որպեսզի

Ներքնազգեստ և ներդիրներ: Ծննաբերությունից հետո ցանկալի է, որ  կրեք հարմարավետ, շարժումները չսահմանափակող և ոչ շատ ձիգ  ներքնազգեստ բնական հումքից:  Ծննաբերությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում ցանկալի է կրել  մեկանգամյա օգտագործման  ներքնազգեստներ: Հետագայում արդեն վարտիքը հարկավոր է փոխել ամեն օր, հարկ եղած դեպքում նաև ավելի հաճախ:  Հաճախակի փոխեք նաև  սավանը` ամեն 5-7 օրը մեկ: Կրծկալը կարող եք փոխել ամեն 3-5 օրը մեկ, եթե օգտագործում եք հատուկ ներդիրներ, որոնք անհրաժեշտ է փոխել ամեն կերակրելուց  կամ թրջվելուց հետո: Գիշերազգեստը նույնպես փոխեք ամեն օր:

Ներդիրները անհրաժեշտ է փոխել հաճախակի, երբ զգում եք խոնավություն, ամեն զուգարան գնալուց հետո: Ներդիրը չպետք է մնա 4 ժամից ավել: Ներդիրը հեռացրեք դիմացից դեպի հետև, որպեսզի հնարավորինս խուսափեք մանրէների ներգործությունից :

Կարերի խնամք: Պետք է վերքերը ամեն օր  մշակել բրիլիանտ կանաչի (զելյոնկա)  լուծույթով, մինչև դրանք լավանան` 7-10 օր: Քանի դեռ ծննդատանն եք, դա կանեն բուժքույրները, իսկ տանը դա կարող եք դուք ինքներդ անել կամ այլ մեկը:

Կրծքերի խնամք: Կուրծքը անհրաժեշտ է լվանալ օճառով կամ մարմնի գելով օրական 1-2 անգամ : Պետք է ամեն կերակրելուց հետո լվանալ, կերակրելուց առաջ և  հետո բավական է  մի քանի կաթիլ կաթ կաթեցնել հարպտկային հատվածում: Նմանատիպ խնամքը կանխարգելում է պտուկների ճաքելը:

Հիգիենա և գիմնաստիկա

Ողջունելի է, եթե  երիտասարդ մայրիկը կարողանա հաճախակի վարժություններ կատարել ամրապնդվելու համար: Դա  նպաստում է արյան շրջանառությանը և դրա շնորհիվ վերքերը ավելի շուտ կարող են լավանալ: Կարող եք անգամ ծննաբերությունից մի քանի օր անց  սկսել մարզվել:

  1. Պառկած, կանգնած կամ նստած վիճակում ձգեք և թուլացրեք հետույքի մկանները, պահեք 5-8 վայրկյան: Վարժությունը կրկնեք օրվա ընթացքում 6 անգամից ոչ քիչ:
  2. Պառկած կամ կանգնած ձգեք հետանցքի մկանները, պահեք 5-6 վայրկյան, ապա թուլացրեք 3 վայրկյան:  Վարժությունը կրկնեք օրվա ընթացքում 6 անգամից ոչ քիչ:
  3. Նստած կամ պառկած ձգեք և թուլացրեք հեշտոցի մկանները: Ձգած պահեք 5-6 վայրկյան, ապա թուլացրած 3 վայրկյան: Վարժությունը կրկնեք օրվա ընթացքում 6 անգամ:

Օրեցօր կարող եք ավելացնել վարժությունների կատարման քանակը` հասցնեով դրանք  50-ի:

Բավականին ժամանակ հատկացրեք հիգենիային, զերծ մնացեք խնայողություննեից: Որպեսզի  տանը կարողանաք ճիշտ կատարել Ձեր խնամքի գործողությունները, խորհրդակցեք բժիշկի հետ:

Նյութն ըստ 9months.ru կայքի

 

Տես նաև նյութի առաջին մասը`

Հետծննդաբերական հիգիենա. ինչո՞ւ և ինչպե՞ս խնամել օրգանիզմը

Գովազդ