Որոշ կանայք հղիության հենց սկզբից տհաճ զգացողություն են ունենում, մյուսները երկար ժամանակ ոչ մի անհարմարություն չեն զգում: Այդուհանդերձ, սրանք այն դրսևորումներն են, որ հանդիպում են կնոջ մոտ հղիության ժամանակ.
Հղիության նշանները. ինչպե՞ս գլխի ընկնել, որ հղի եք
Քանի դեռ չեն եկել դաշտանայի օրերը, կնոջ համար շատ դժվար է հասկանալ` արդյոք հղի է, թե ոչ: Իսկ երբ նկատվում է դաշտանի բացակայություն, առաջին բանը, որ կարող է անել կինը, թեստի միջոցով ճշտելն է: Փոքր սրվակի մեջ լցրեք ձեր առավոտվա մեզը և թեստի ձողիկը (սլաքը դեպի վար, մինչև նշված գծիկը) մինչև 10 վայրկյան պահեք մեզի մեջ ինչպես նշված է ցուցման մեջ:
Առողջ սնունդն առողջ հղիության կարևոր նախապայմաններից է
Քանի որ պտուղը սննդանյութերն ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե դուք մինչև հղիությունը սնվել եք բալանսավորված, կնոջը մնում է միայն որոշ շտկումներ անել: Ամենօրյա օգտագործվող սնունդը պետք է ավելացվի 500 կալորիայով, որը կկազմի 2500 կալորիա: Հղիության ժամանակ երկու անգամ ավելանում է պահանջը սպիտակուցների նկատմամբ: Անհրաժեշտ է նաև կալցիում, որը մասնակցում է ոսկրային հյուսվածքի և ատամների ձևավորմանը: Եթե սաղմը չի ստանում կալցիումի բավարար քանակություն, սկսում է վերցնել մոր պաշարից` այդպիսով դարձնելով մոր ոսկորներն ու ատամներն ավելի փխրուն:
Դասական երաժշտություն. մայրիկի և փոքրիկի հարմոնիան
Փոքրիկը պետք է երաժշտություն լսի դեռևս իր մայրիկի փորիկում` 4 ամսեկանից սկսած:
Հոգեբան Արմեն Գալստյանն ասում է, որ դասական երաժշտությունն արդեն վաղուց ուսումնասիրված մեթոդներից մեկն է` դեռ չծնված երեխային դաստիարակելու համար:
«Դասական, խաղաղ և բարձրորակ այդ նոտաները կարևոր են ինչպես հղի կնոջ տրամադրության և ինքնազգացողության, այնպես էլ չծնված փոքրիկի դեռ մինչև վերջ չձևավորված լսողության համար»,-ասում է հոգեբանը:
Ըստ Գալստըանի` օրվա մեջ նվազագույնը 1 ժամ մայրը իր չծնված փոքրիկի հետ պետք է լսի նման երաժշտություն` ըստ նախասիրության: «Երաժշտությունը ուժեղ և զգայացունց չպետք է լինի, այն պետք է լինի միջին կամ ցածր բարձրության և հարմոնիա ստեղծող»,- ասում է հոգեբանը: