Ջրային վարժանքները հեշտացնում են ծննդաբերությունը

Նախածննդյան շրջան

Ամեն օր կես ժամ ֆիզիկական վարժություններ, բայց հանգիստ և ճիշտ շնչառությամբ` այս վարժությունները ձգում են ապագա մայրերի մկանները, թոթափում ողնաշարի ծանրաբեռնվածությունը, նաև օգնում հղիության ընթացքն ու ծննդաբերությունը հեշտ հաղթահարել:

Ամեն օր կես ժամ ֆիզիկական վարժություններ, բայց հանգիստ և ճիշտ շնչառությամբ` այս վարժությունները ձգում են ապագա մայրերի մկանները, թոթափում ողնաշարի ծանրաբեռնվածությունը, նաև օգնում հղիության ընթացքն ու ծննդաբերությունը հեշտ հաղթահարել:

Մանկաբարձ-գինեկոլոգ Սաթենիկ Մաթեւոսյանն ասում է, որ շատ հարմար են ջրային վարժանքները, որովհետև ջրի մեջ բոլոր շարժումներն ավելի մեղմ են, տրավմա ստանալու հավանականությունն էլ` փոքր:

Բայց հղին պետք է մշտապես լինի բժշկի հսկողության տակ ու վարժությունները կատարի միայն նրա ցուցումով, քանի որ ոչ բոլորի օրգանիզմն է հղիության ընթացքում պատրաստ ֆիզիկական ծանրաբեռնվածության:

«Կան լուրջ հակացուցումներ, որոնց դեպքում չի կարելի ֆիզիկական վարժանքներ կատարել, օրինակ` վիժման, վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, բարձր զարկերակային ճնշում»,-բացատրում է բժիշկը:

Հատկապես հղիության երկրորդ կեսին հակացուցված են փորի վրա պառկած ճնշող վարժությունները: 23-ամյա Աննան հղիության 6-րդ ամսում է, հետևում է բժշկի բոլոր ցուցումներին, նրա խորհրդով էլ վարժություններ անում, նաև քայլում է ամեն երեկո:

«Բժիշկն արդեն  թույլատրել է նաև ավելի մասնագիտացված վարժություններ անեմ, յոգայով զբաղվեմ, որը կամրացնի թե իմ մկանները, թե երեխայի, և ծննդաբերությունն ավելի կհեշտանա»,-ասում է Աննան

Վարժությունները թույլ չեն տալիս ապագա մայրերին ավելորդ քաշ հավաքել, որպեսզի չբարդացնա հղիության ընթացքն ու ծննդաբերությունը: Բժիշկի գնահատմամբ` Աննայի քաշը նորմալ է, 6 ամսվա ընթացքում նա ավելացել է 6-7 կգ-ով: Հետազոտությունն էլ ցույց է տալիս, որ նրա փոքրիկը ներարգանդային շրջանում իրեն շատ լավ է զգում:

Ապագա մայրիկն էլ շատ առույգ է, մինչև հղիության վերջին փուլը շարունակելու է ֆիզիկապես ակտիվ լինել: Վարժությունները ոչ միայն բարձրացնում են հղիների աշխատունակությունը, այլև հանգստացնում նյարդերը, բարձրացնում տրամադրությունը, ինչը առողջ և կենսուրախ բալիկ ունենալու լավագույն գրավականն է:

 

ԱՐՄՆՅՈՒԶ TV

ԲՈՒԺԱԿ

Գովազդ