Կաթնամթերքի անհրաժեշտությունն ու օգտակարությունը հղիների և երեխաների համար

Նախածննդյան շրջան

Կաթնամթերքի  օգտագործումը շատ կարևոր է և’ հղիների, և’ երեխաների համար, քանի որ նրանք ավելի շատ ունեն սպիտակուցների և միկրոէլեմենտների պակաս:

«Կաթնամթերքը հարուստ լինելով սպիտակուցներով  և միկրոէլեմենտներով, համարվում է հղիի սննդակարգի կարևոր մասը: Մենք գիտենք, որ հղիությունը մի ընթացք է, երբ մոր օրգանիզմում աճում է ևս մեկ օրգանիզմ, իսկ սպիտակուցներն համարվում են պտղի համար կառուցվածքային մատերիա, նրանք կառուցում են  նոր պտղի բջիները»,- ասում է թիվ 1 ծննդատան գինեկոլոգ Նաիրա Վարդանյանը:

 

Կաթնամթերքի  օգտագործումը շատ կարևոր է և’ հղիների, և’ երեխաների համար, քանի որ նրանք ավելի շատ ունեն սպիտակուցների և միկրոէլեմենտների պակաս:

«Կաթնամթերքը հարուստ լինելով սպիտակուցներով  և միկրոէլեմենտներով, համարվում է հղիի սննդակարգի կարևոր մասը: Մենք գիտենք, որ հղիությունը մի ընթացք է, երբ մոր օրգանիզմում աճում է ևս մեկ օրգանիզմ, իսկ սպիտակուցներն համարվում են պտղի համար կառուցվածքային մատերիա, նրանք կառուցում են  նոր պտղի բջիները»,- ասում է թիվ 1 ծննդատան գինեկոլոգ Նաիրա Վարդանյանը:

 

Ըստ մասնագետի սպիտակուցային  սնունդ  առկա է  կաթնամթերքում և մսամթերքում: Կաթնամթերքը, բացի սպիտակուցներից իր մեջ պարունակում է կալցիում, իսկ այն շատ կարևոր է, որովհետև ձևավորում է պտղի ոսկրիկները:

 

«Կարևոր է շատ քանակով կալցիումի օգտագործումը, քանի որ պտուղը վերցնում է մորից իրենը, իսկ մայրը իր համար պետք է կուտակի այն: Այսինքն պտուղը կվերցնի կալցիումի իր մասը ոսկրերը կառուցելու համար, իսկ հղիի մոտ կզգացվի դրանց պակասը»,-բացատրում է գինեկոլոգը:

Կալցիումի պակասը կարող է դրսևորվել ատամների փչանալով, նյարդային ջղաձգումներով: Թեև մասնագետը նշում է, որ  հղին միայն կաթնամթերքով չի կարող բավարարել իր կալցիումի պակասը, դրա համար նա տոննաներով  կաթնամթերք  պիտի օգտագործի, որն էլ հնարավոր չէ: Տվյալ պարագայում նշանակվում են դեղորայքային հավելումներ:

Կաթնամթերքը օգտակար է ոչ միայն հղիներին, այլ նաև երեխաներին:

«Կաթնամթերքը լի է  կալցիումով, ֆոսֆորով, միկրոէլեմենտներով, որոնք էլ նպաստում են երեխայի  ոսկրամկանային համակարգի զարգացմանը: Սպիտակուցներն այն օրգանական նյութերն են, որոնք կատարում են օրգանիզմի համար կարևոր բոլոր ֆունկցիաները, ոսկրերի, ատամների, կմախքի ձևավորման ինչպես նաև տոնուսի և շարժողականության համար»,- ասում է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի մանակաբուժության ամբիոնի վարիչ, մանկաբույժ  Սուսաննա Աբրահամյանը:

Առաջին կաթնամթերքը,  որ պետք է տալ երեխային, կաթնաշոռն է, այն նշանակվում է վեց ամսականը լրանալուց հետո: Կաթնաշոռն անհրաժեշտ է տալ ամեն օր, որոշակի քանակով: 9, 10,11 ամսականում կարելի է արդեն տալ  քիչ յուղայնությամբ թթվասեր, նույն ժամանակում կարելի է պատրաստել շիլաներ:

«Երեխայի վեց ամիսը լրանալուց հետո  կարելի է սկսել հավելյալ սնուցումը, այդ թվում են մրգերը, նոսրացված կովի կաթով խյուսերը և շիլաները/ երբ երեխան կրծքով չի կերակրվում/, կաթնաշոռը, որն իր մեջ պարունակում է բավականին շատ միկրոէլեմենտներ»,-ասում է մասնագետը:

Հայաստանում կաթնամթերքի շուկայի առաջատար երեք ընկերություններին` «Աշտարակ կաթ»-ին, «Դուստր Մարիաննա»-ին,  «Անի»-ին, վերջերս տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը /ՏՄՊՊՀ/, տուգանեց կաթնամթերքում կոկոսի յուղ օգտագործելու համար, ինչն էլ հասարակության շրջանում  տարբեր խոսակցությունների առիթ դարձավ: Շատերը կարծում են, որ կոկոսի յուղը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար:

Գինեկոլոգ Վարդանյանը նշեց, որ  իր աշատանքային պրակտիկայում չի հանդիպել կաթնամթերքից տուժած հղիների:

Մանկաբույժ Աբրահամյանն էլ ավելացրեց, որ կոկոսի յուղն ունի ծանր էլեմենտներ, կարող է չյուրացվել օրգանիզմի կողմից, որպես արգասիք առաջացնելով ախտաբանական  ռեակցիաներ: Երեխաների շրջանում, կաթնամթերքի հետ կապված վտանգավոր դեպքեր, ևս չեն գրանցվել:

 

Անի Ասատրյան

Գովազդ