Ծնունդն ընդունող բժիշկները. ում ընտրել կամ ում վրա հույս դնել, երբ ընտրության ժամանակ չկա

Նախածննդյան շրջան

Հղիության 9 ամիսներն ուղեկցվում են ընտրությամբ եւ որոշումներով` ինչ վարժություններ անել, ինչ հագնել, որտեղ ծննդաբերել եւ ինչպես: Հղիությունն ու երեխայի ծնունդը կանանց համար մնում է որպես ամենահիշվող փորձառություն:

Ընտրության տարբերակներին քաջատեղյակ լինելով`դուք կարող եք հասնել այն ցանկալի փորձառությանը, որ երազում է ձեր ընտանիքը: Երկու կարեւոր որոշումներ` որտեղ ծննդաբերել եւ  ինչպես ծննդաբերել: Այս երկու

Հղիության 9 ամիսներն ուղեկցվում են ընտրությամբ եւ որոշումներով` ինչ վարժություններ անել, ինչ հագնել, որտեղ ծննդաբերել եւ ինչպես: Հղիությունն ու երեխայի ծնունդը կանանց համար մնում է որպես ամենահիշվող փորձառություն:

Ընտրության տարբերակներին քաջատեղյակ լինելով`դուք կարող եք հասնել այն ցանկալի փորձառությանը, որ երազում է ձեր ընտանիքը: Երկու կարեւոր որոշումներ` որտեղ ծննդաբերել եւ  ինչպես ծննդաբերել: Այս երկու հարցադրումները հաճախ փոխկապակցված են, քանի որ շատ ծննդատներ ունեն իրենց հստակ նախապատվությունը: Շատ կանայք իրենց ընտրությունը կատարելիս կառաջնորդվեն առողջության պատմությամբ, անձնական նախապատվությամբ, ֆինանսական հնարավորությամբ  եւ այլոց առաջարկով:

Մանկաբարձ-գինեկոլոգներ

Նրանք այն բժիշկներն են, ովքեր մասնագիտացած են հղիության կարգավորմամբ, ծննդի ընդունմամբ: Նրանք նաեւ հիմնավոր կրթություն են ստանում կանանց վերարտադրողական համակարգի ու վիրաբուժական խնամքի ոլորտում: Նրանք վարում են հղիությունը, տալիս ընթացիկ ցուցումներ, կարգավորում խնդիրները եւ պատրաստում ամենամեծ փորձությանը` ծննդաբերությանը:

Ընտանեկան բժիշկներ

Նրանք այն բժիշկներն են, ովքեր գլուխ են հանում թե մանկաբարձությունից, թե մանկաբուժությունից, թե վիրաբուժությունից եւ  թե  ներքին բժշկությունից: Իրենց փորձառության ընթացքում նրանք կարողանում են զբաղվել ընտանիքի բոլոր անդամների բուժօգնությամբ: Նրանք, սակայն, ռիսկի չեն դիմում` ծնունդն ընդունել տանը:

Մանկաբարձ-բուժքույրեր

Նրանց ոլորտն ընդգրկուն է: Որակավորված մանկաբարձ-բուժքույրերը կարողանում են ճկուն ու բազմակողմանի բուժօգնություն ցուցաբերել: Նրանք երբեմն համարձակվում են ծնունդ ընդունել անգամ տանը:

 

Շարունակելի

Աղբյուրը` http://www.americanpregnancy.org

Գովազդ