Ինչպե՞ս հաղթահարել ծննդաբերության վախը

Նախածննդյան շրջան

Ծննդաբերության վախ լինում է համարյա բոլոր կանանց մոտ, և դրանից ազատվելը այդքան էլ հեշտ չէ: Կարելի է նրանց հետ ժամերով խոսել այն մասին, որ բոլորն էլ ծննդաբերում են, դու էլ կծննդաբերես, սակայն նմանատիպ խորհուրդները այդքան էլ օգտակար չեն: Յուրաքանչյուր վախ կարելի է հաղթահարել, մնում է միայն ցանկանալ:

Վախ N1. Իմ փոքրիկի հետ ինչ-որ բան այն չէ

Եթե դուք նորմալ հղիացել եք, բոլոր անալիզները կարգին են , ապա բարդություններ ունենալու հավանականությունը շատ քիչ

Ծննդաբերության վախ լինում է համարյա բոլոր կանանց մոտ, և դրանից ազատվելը այդքան էլ հեշտ չէ: Կարելի է նրանց հետ ժամերով խոսել այն մասին, որ բոլորն էլ ծննդաբերում են, դու էլ կծննդաբերես, սակայն նմանատիպ խորհուրդները այդքան էլ օգտակար չեն: Յուրաքանչյուր վախ կարելի է հաղթահարել, մնում է միայն ցանկանալ:

Վախ N1. Իմ փոքրիկի հետ ինչ-որ բան այն չէ

Եթե դուք նորմալ հղիացել եք, բոլոր անալիզները կարգին են , ապա բարդություններ ունենալու հավանականությունը շատ քիչ է: Բնությունը ամեն բան մտածել է. նա ամեն պայման ստեղծել է առողջ փոքրիկ ծնելու համար: Մի կարդացեք  «մինչ ծննդաբերությունը ես ինձ լավ էի զգում, իսկ հետո քիչ էր մնում մահանայի» թեմայով սարսափ պատմություններ:  Հիշեք, վատը միշտ ավելի լավ է հիշվում, քան լավը և բոլորը հիշում են  միայն բացասականի մասին: Եվ, ի վերջո,  միշտ չէ, որ նմանատիպ պատմությունները ճիշտ են: Ավելի ճիշտ,  շատ ծննդկաներ երբեմն թաքցնում են փաստը, որ իրենք  ծխում են, օգտագործել եմ ալկոհոլ և վարել են ոչ ակտիվ կյանք:

Վախ N2. Ինձ համար շատ ցավոտ կլինի

Դուք հավանաբար մտածում եք, որ երեխա ծննդաբերելը անտանելի ցավոտ է: Բացի այդ, ֆիլմերը, գրքերը և այլ մասսայական ինֆորմացիոն միջոցները հաճախ ծննդաբերությունը ներկայացնում են  որպես բարդ պրոցես, որը անհնար է կառավարել: Նմանատիպ ֆիլմեր քիչ նայեք և հազվադեպ կարդացեք պատմություններ ծննդաբերության մասին: Իրականում, յուրաքանչյուր ծննդաբերություն կարելի է ցավազրկել ոչ միայն բժշկական, այլ նաև ավանդական մեթոդներով: Մեկին հատուկ մերսումն է օգնում, մյուսին  առոմաթերապիան, երրորդին  պարզապես անհրժեշտ է ամուսնու աջակցությունը: Ծայրահեղ դեպքում կատարվում է ներարկում: Ընդհանուր առմամբ, առողջ, ուժով լի կինը կարող է ծննդաբերել առանց որևէ դժվարության:

Վախ N3. Ես պատրաստ չեմ ծննդաբերության

Մտածեք այն մասին, որ առողջ երեխաներ ծնում են սայլակով տեղաշարժվող հաշմանդամ կանայք:  Բարեհաջող ծննդաբերում են նաև առանց վերջույթների կանայք: Եվ ինչու առողջ, ուժով  և էներգիայով լի կինը չի կարող երեխա ծնել:  Եթե Դուք զբոսնել եք մաքուր օդում, հաճախել եք լողավազան,  հղիների համար նախատեսված  վարժություններ եք արել,  ապա խնդիրները վախենալու չեն: Շատ ավելի վտանգավոր է հոգեպես անպատրաստ ծննդաբերելը:    Եթե դուք ինքներդ ձեզ նախապատրաստում եք նրան, որ չեք կարող ծննդաբերել, պատրաստ չեք և ամեն ինչ վատ կլինի, ապա չզարմանաք, որ հենց այդպես էլ լինի: Կարևոր է հոգեբանական նախապատրաստվածությունը, քանի որ ուժեղ սթրեսը խանգարում է   անհրաժեշտ հարմոնների արտազատմանը  և կանգնեցնում, դանդաղեցնում է  ծննդաբերությունը:

Երբեմն կանայք ի վիճակի չեն ինքնուրույն հաղթահարել  իրենց վախերը: Նման պարագայում ցանկալի է դիմել հոգեբանի,  որը կկարողանա լուծել խնդիրները:

 

Նյութն ըստ molodayamama.ru կայքի

 

Գովազդ