Ինչպե՞ս կանխարգելել հղիության ժամանակ առաջացող պիգմենտացիան

Նախածննդյան շրջան

Անգամ փոքրիկին կրելու երջանիկ ժամանակահատվածում մայրիկը կարող է տհաճություններ ունենալ, ինչպիսին է պիգմենտացիան կամ լաքաները: Հարց է առաջանում. ինչո՞ւ են դրանք առաջանում և կարելի է արդյոք խուսափել դրանց առաջացումից:

Հղիության ընթացքում առաջացող պիգմենտացիայի պատճառները

Ընդհանուր առմամբ, զարմանալի չէ, որ հղիության ընթացքում պիգմենտային լաքաներ են առաջանում կանանց մոտ. կնոջ մոտ այս շրջանը «հայտնի» է հորմոնալ ցնցումներով: Մակերիկամներն ամբողջ թափով  արտադրում են էստրոգեն,

Անգամ փոքրիկին կրելու երջանիկ ժամանակահատվածում մայրիկը կարող է տհաճություններ ունենալ, ինչպիսին է պիգմենտացիան կամ լաքաները: Հարց է առաջանում. ինչո՞ւ են դրանք առաջանում և կարելի է արդյոք խուսափել դրանց առաջացումից:

Հղիության ընթացքում առաջացող պիգմենտացիայի պատճառները

Ընդհանուր առմամբ, զարմանալի չէ, որ հղիության ընթացքում պիգմենտային լաքաներ են առաջանում կանանց մոտ. կնոջ մոտ այս շրջանը «հայտնի» է հորմոնալ ցնցումներով: Մակերիկամներն ամբողջ թափով  արտադրում են էստրոգեն, պրոգեստերոն,  ինչպես նաև մելանինը խթանող հորմոն, որն էլ առաջացնում է պիգմենտային լաքաներ, մեծամասամբ հղիության կեսին: Պիգմենտային լաքաների առաջանալու հավանականությունը մեծանում է նաև վիտամին B, C-ի, երկաթի, ցինկի, ֆոլաթթվի և այլ կարևոր  տարրերի  պակասի դեպքում: Սա պատճառներից մեկն է, թե ինչու հղի կինը պետք է պահպանի առողջ սննդակարգը:

Բարեբախտաբար, հղիության ընթացքում առաջացող պիգմենտային լաքաներն ընդամենը կոսմետիկ խնդիր են, որ չեն սպառնում ոչ մոր և ոչ էլ մանկան առողջությանը: Հիմնականում, պիգմենտացիան անցնում է ծննդաբերությունից մի քանի ամիս անց: Սակայն սա չի նշանակում, որ հղի կինը չի կարող կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել` հղիության ընթացքում պիգմենտային լաքաներից խուսափելու համար:

Ինչպե՞ս կանխել պիգմենտային լաքաների ի հայտ գալը

Ստորև կնշեք մի խումբ գործողություններ, որոնց հետևելու դեպքում կարող եք զգալիորեն կրճատել հղիության ընթացքում ուժեղ պիգմենտացիայի դրսևորումը.

  • Խուսափեք արևի տակ երկար մնալուց. հղիության ժամանակ ավելի շուտ ողջ մարմնի վրա պիգմենտային լաքաներ ձեռք կբերեք, քան թե արևայրուք
  • Օգտագործեք արևապաշտպանիչ քսուկներ, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող տոնային քսուկներ:
  • Խուսափեք անորակ կոսմետիկա օգտագործելուց, ինչպես նաև քիմիական նութեր (այդ թվում և կենցաղային)  օգտագործելուց:
  • Սնվեք մթերքներով, որոնք պարունակում են բավարար քանակությամբ B, C, E վիտամիններ և այլ օգտակար միկրոտարրեր: Ձեր սննդացանկում պետք է  կիրառվի նաև կաղամբ, բազուկ, հատիկեղեն, երիկամ:
  • Բծեր ի հայտ գալու դեպքում օգտագործեք սպիտակեցնող միջոցներ, բայց նախապես հավաստիանալով, որ դրանք թույլատրելի է օգտագործել հղիության ժամանակ:

Եթե անգամ բոլոր խորհուրդներին հետևելով չի ստացվել խուսափել պիգմենտացիայից, մի հուսահատվեք: Դրանք, հավանական է, որ կանցեն փոքրիկի ծնվելուց մի քանի ամիս անց: Նաև պիգմենտացիայի դեմ պայքարի բազմաթիվ մեթոդներ կան, որոնց մասին, սակայն, կմտածեք միայն փքրիկին Ձեր գիրկն առնելուց հետո:

 

Նյութն ըստ woman.ru կայքի

Գովազդ