Ե՞րբ է առաջանում ռեզուս կոնֆլիկտ

Նախածննդյան շրջան

Ռեզուս-կոնֆլիկտ կարող է առաջանալ միայն ռեզուս բացասական մոր և ռեզուս դրական պտղի պարագայում: Ռեզուս բացասական պտղի դեպքում հակամարմինները, անգամ եթե նախորդ հղիությունից մնացել են,  չեն ազդում և ռեզուս-կոնֆլիկտ չի զարգանում:

Երեխայի ռեզուս գործոնը ժառանգվում է ծնողներից: Եթե մայրն ու հայրը ռեզուս բացասական են, երեխան նույնպես  միշտ ռեզուս բացասական գործոն կունենա և երբևէ ռեզուս կոնֆլիկտ չի առաջանա: Եթե հայրը ռեզուս դրական է, 75 տոկոս

Ռեզուս-կոնֆլիկտ կարող է առաջանալ միայն ռեզուս բացասական մոր և ռեզուս դրական պտղի պարագայում: Ռեզուս բացասական պտղի դեպքում հակամարմինները, անգամ եթե նախորդ հղիությունից մնացել են,  չեն ազդում և ռեզուս-կոնֆլիկտ չի զարգանում:

Երեխայի ռեզուս գործոնը ժառանգվում է ծնողներից: Եթե մայրն ու հայրը ռեզուս բացասական են, երեխան նույնպես  միշտ ռեզուս բացասական գործոն կունենա և երբևէ ռեզուս կոնֆլիկտ չի առաջանա: Եթե հայրը ռեզուս դրական է, 75 տոկոս հավանականությամբ  երեխան նույնպես ռեզուս դրական կլինի:

25 տոկոսի պարագայում դրական ռեզուսով հոր երեխան կարող է ունենալ բացասական ռեզուս: Այս պարագայում մոր մոտ հակամարմիններ չեն առաջանում  ռեզուս-կոնֆլիկտի խնդիր չկա:

Որպեսզի հակամարմիններ առաջանան, մայրը պետք է սենսիբիլիզացված լինի ռեզուս գործոնին, այսինքն նրա արյունը պետք է մեկ անգամ գոնե հանդիպած լինի մարդու, հաճախ պտղի,   ռեզուս-դրական արյան հետ:

Դա կարող է տեղի ունենալ մի քանի դեպքերում.

  • Ծննդաբերության ժամանակ: Ծննդաբերությունը միշտ ուղեկցվում է արյունահոսությամբ: Մանկիկի արյունից խառնվում է մոր արյանը և եթե այն  ռեզուս դրական է, հակամարմիններ են առաջանում: Ծնված մանկիկի վրա դրանք որևէ կեերպ չեն ազդում, բայց հաջորդ երեխայի  վրա կարող են ազդել:
  • Հղիության ժամանակ փորի վնասվածքներից: Հարվածի դեպքում ընկերքի կամ պտղի անոթներից կարող է պայթել և արյունը խառնվի մոր արյան հետ, ինչը կհանգեցնի հակամարմինների առաջացմանը:
  • Հղիության ժամանակ արյունահոսությունների կամ ընկերքի մասնակի շերտազատման դեպքում:
  • Վիժման դեպքում: Որքան ավելի ուշ շրջանում է վիժումը տեղի ունենում, այնքան ավելի մեծ է հակամարմինների առաջացման հավանականությունը: Վաղ փուլում(մինչև վեց շաբաթական), երբ դեռ էմբրիոնն իր էրիթրոցիտները չունի, մոր սենսաբիլիզացիան զրոյական է:
  • Բժշկական աբորտի դեպքում:
  • Արտաարգանդային հղիությունից հետո:
  • Արյան փոխներարկումից հետո, եթե հանկարծ սխալմամբ ռեզուս դարական արյուն ներարկվի, որն էլ հղիության ժամանակ կարող է ռեզուս-կոնֆլիկտի պատճառ դառնալ:

Սակայն անգամ վերը թվարկված վիճակների դեպքում սենսաբիլիզացիան դեռ հարյուր տոկոսանոց չէ:

Ռեզուս դրական երեխայի ծնվելուց հետո մոր մոտ հակամարմինների առաջացման հավանականությունը ընդամենը 17 տոկոս է:

Արյան մեջ հակամարմինների առկայության մասին կարելի է իմանալ արյան համապատասխան անալիզի դեպքում: Ռեզուս բացասական մայրերին նման անալիզ արվում է երկու շաբաթը մեկ անգամ հղիության վերջին ամիսներին, իսկ ծննդաբերության նախորդող հատվածում` ամեն շաբաթ:

Շարունակելի

Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք, թե որ դեպքերում չի կարող առաջանալ ռեզուս-կոնֆլիկտ

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ