Կարելի՞ է արդյոք ալկոհոլ օգտագործել հղիության ժամանակ

Նախածննդյան շրջան

Ալկոհոլի օգտագործման թեման անհանգստացնում է բազմաթիվ հղի կանանց: Այսպիսով, կարելի՞ է ալկոհոլ օգտագործել հղիության ընթացքում, օրինակ, մի շիշ գարեջուր կամ մի գավաթ գինի:

Գինեկոլոգների կարծիքով` ոչ:  Ալկոհոլը  թույն է: Հիշեք`  այն,  ինչ կերել կամ խմել եք Դուք, կերել և խմել է նաև Ձեր փոքրիկը:

Ալկոհոլի ազդեցությունը պտղի վրա բավականին մանրամասն ուսումնասիրված է: Էթանոլը

հանգիստ անցնում է պլացենտայի (ընկերքի) միջով և  ներթափանցում  պտղի արյան մեջ` դառնալով բնածին արատների պատճառ:

Դեմքի անոմալիաներ, ուղեղի թերի զարգացում, ֆիզիկական թերզարգացում, տարբեր օրգանների զարգացման անոմալիա. սրանք  ալկոհոլի օգտագործման հնարավոր հետևանքներն են:

Դա հատկապես վերաբերում է հղիության առաջին եռամսյակին՝ մինչև 12 շաբաթական հղիություն ալկոհոլը խստիվ արգելվում է: Այդ շրջանում ձևավորվում են  սաղմի օրգանները և յուրաքանչյուր անբարենպաստ գործոն՝ ալկոհոլ, ծխախոտ, ինֆեկցիաներ, կարող են անդառնալի վնաս հասցնել փոքրիկին: Դրանից բացի, հարբածությունը   հանգեցնում է թեթև թթվածնաքաղցի, որը կարող է խանգարել սաղմի կարևոր օրգանների ձևավորմանը:

Հավանբար  ինքներդ էլ նկատել եք, որ ալկոհոլը չարաշահող ծնողների երեխաներն ունեն  յուրահատուկ  արտաքին, պահելաձև և ինտելեկտ:

Կարելի՞ է արդյոք ալկոհոլ օգտագործել 12-13 շաբաթական հղությունից հետո:

Մասամբ: Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակում   հազվադեպ դեպքերում կարելի է մի քանի կում լավ գինի կամ գարեջուր  օգտագործել, իհարկե, եթե չկան պաթոլոգիաներ և  բժշկական հակացուցումներ:

Նշենք նաև, որ հղիության ընթացքում արգելվում է ընդունել  վանաներ շամպայնի կամ գարեջրի խառնուրդներով, քանի որ մաշկը լավ ներծծում է ալկոհոլը:

Այսպիսով, հղիությքն ընթացքում ցանկալի է հրաժարվել ալկոհոլից և փոխարինել այն օգտակար ջրով, բնական հյութերով, գնալ զբոսանքի, խնդրել սիրելի ամուսնուն ոտքերի կամ մեջքի մերսում կատարել: Դա կօգնի Ձեզ թուլանալ և ստանալ բոլոր անհրաժեշտ էնդորֆինները: Իսկ  այդ ամենի պարգևը կլինի Ձեր  առողջ փոքրիկը:

Եղեք առողջ և ունեցեք թեթև հղիություն:

Նյութն ըստ Mama.ru կայքի

Գովազդ