Երբ չի կարող առաջանալ ռեզուս կոնֆլիկտ

Նախածննդյան շրջան

Ռեզուս-կոնֆլիկտի առաջացման վտանգը չկա հետևյալ դեպքերում.

  • Այն դեպքերում, երբ մոր արյունը ռեզուս դրական է, անկախ պտղի կամ հոր արյան ռեզուսից. այս պարագայում ռեզուս կոնֆլիկտ չի առաջանում:
  • Եթե մայրը և պտուղը ռեզուս բացասական են: Նման պարագայում  հակամարմիններ չեն առաջանում:Անգամ եթե առաջին երեխան եղել է ռեզուս դրական, երկրորդ երեխայի վրա (որը ռեզուս բացասական է) հակամարմինները չեն ազդում:

Կարո՞ղ է արդյոք ռեզուս-կոնֆլիկտ առաջանալ առաջին հղիության ժամանակ

Ռեզուս-կոնֆլիկտի առաջացման նախապայման է մոր մոտ հակամարմինների առաջացումը: Ավելի հաճախ դրանք առաջանում են առաջին ծննդաբերությունից հետո, պայմանով, որ պտուղը ռեզուս դրական է:  Այդ դեպքում ռեզուս-կոնֆլիկտը կզարգանա երկրորդ հղիության ժամանակ, եթե պտուղը ռեզուս դրական է:

Սակայն հազվադեպ դեպքերում  մոր մոտ հակամարմիններ կարող են  առաջանալ դեռ առաջին հղիության ժամանակ` մինչև ծննդաբերությունը: Հնարավոր պատճառներն են.

  • Նախորդող աբորտներից, վիժումներից, արտաարգանդային հղիությունից  հետո իմունոգլոբուլին չի ներարկվել
  • Հղիության ժամանակ փորի լուրջ վնասվածքը, օրինակ, ավտովթար:

Այս դեպքերում ռեզուս-կոնֆլիկտի զարգացման հավանականությունը ավելի քիչ է, քան ծննդաբերությունից հետո:

Այս թեմայով կարդացեք նաև`

Ե՞րբ է առաջանում ռեզուս կոնֆլիկտ

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ