Ինչպե՞ս մնալ գեղեցիկ հղիության ժամանակ. ապագա մայրիկի գեղեցկությունը

Նախածննդյան շրջան

Կինը, ով իր մեջ կրում է նոր կյանք, չի կարող գրավիչ չլինել,  և դա ունի իր բացատրությունը: Յուրաքանչյուրիս օրգանիզմում արտադրվում  են հորմոններ: Էնդորֆինները պատասխանատու են էմոցիոնալ վիճակի համար՝ մասնավորապես լավ տրամադրության, իսկ պրոգեստերոնը հանգստացնում է մեր հոգեկանը: Քանի որ օրգանիզմում հղիության ընթացքում կատարվում են  հորմոնալ փոփոխություններ, այդ հորմենների քանակը զգալիորեն աճում  է: Բնականաբար դա նպաստում է նրան, որ կինը

Կինը, ով իր մեջ կրում է նոր կյանք, չի կարող գրավիչ չլինել,  և դա ունի իր բացատրությունը: Յուրաքանչյուրիս օրգանիզմում արտադրվում  են հորմոններ: Էնդորֆինները պատասխանատու են էմոցիոնալ վիճակի համար՝ մասնավորապես լավ տրամադրության, իսկ պրոգեստերոնը հանգստացնում է մեր հոգեկանը: Քանի որ օրգանիզմում հղիության ընթացքում կատարվում են  հորմոնալ փոփոխություններ, այդ հորմենների քանակը զգալիորեն աճում  է: Բնականաբար դա նպաստում է նրան, որ կինը

ծաղկում է:

Չնայած սրան, շատ ապագա մայրիկներ անհանգստանում են իրենց արտաքին տեսքի համար՝ վախենալով կորցնել իրենց հմայքը:    Անհանգստանալու կարիք չկա: Ներկայացնում ենք մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ պահպանելու կամ ավելի բարելավելու Ձեր գեղեցկությունը:

Հղի կնոջ մաշկը

Գաղտնիք չէ, որ հղիության ընթացքում  կնոջ մաշկը կարող է ենթարկվել անցանկալի փոփոխությունների: Ինչպես վարվել,  եթե Ձեր մաշկը ավելի շատ հիշեցնում է չափահասության շրջանի պատանու  մաշկ քան հղի կնոջ: Այս դեպքում ցանկալի է խորհրդակցեք բժշի հետ,  մանավանդ որ  կան խնամքի բազմաթիվ միջոցներ, որոնք հակացուցված են հղիներին և պտղին:

Սկզբի համար ջուրը պետք է դառնա Ձեր լավագույն ընկերը: Այն պարզ պատճառով,  որ այն ամենաարդյունավետ մաքրող միջոցներից է:  Մի անցեք ծորակի կողքով առանց մի բաժակ ջուր խմելու: Ի դեպ, դա օգտակար է  այն ժամանակ, երբ Ձեր մաշկը չոր է:

Օրական  2-3 անգամ լվացվեք  լավ տոնիկով , խուսափեք  թանձր քսուկներից և շպարից: Ծակոտկենները մաքրող նուրբ մաքրման միջոցների պարբերական կիռառումը   նույնպես կարող է  շատ օգտակար լինել: Եվ հավատացեք, ճիշտ սնուցումը այս խնդրի դեմ պայքարի ամենլավ միջոցն է: Այն  օգտակար  է ոչ միայն  Ձեզ, այլ նաև փոքրիկին:

Եթե  չոր մաշկ ունեք և քոր, ապա օգտագործեք խոնավեցնող քսուկներ, խմեք շատ ջուր, խոնավեցրեք տան օդը: Վաննաների  հաճախակի ընդունումը, հատկապես օճառով, նպաստում է մաշկի չորացմանը: Այդ իսկ պատճառով հարկավոր  է  մի փոքր սահմանափակեք Ձեզ այս առումով:

Եվս մեկ փոքրիկ զգուշացում` արև. այն կարող է  պիգմենտացիայի պատճառ:  Օգտագորեք արևապաշտպան քսուկներ:

Հղիության ընթացքում հատկապես կարևոր է կոսմետիկ միջոցների օգտագործումը, որոնք կպաշտպանեն մաշկը  մանրէներից  և ինֆեկցիաներից:

Բազմաթիվ ապագա մայրիկների մտահոգող խնդիրներից են բծերը մաշկի վրա:

Դրանք անհիմն մտահոգություններ են : Կանանց 90%-ի մոտ հայտնվում են վարդագույն կամ կարմիր բծեր  կրծքի, կոնքի և փորի  շրջանում: Դրանց առաջացման պատճառը մաշկի ձվգածությունն է պայմանավորված  քաշի արագ ավելացմամբ:  Ցավոք, չկա որևէ  միջոց, որը կերաշխավորի դրանց լիարժեք ապաքինումը: Սակայն մի բանում կարող եք համոզված լինել, որ ծննդաբերությունից մի քանի ամիս հետո այդ կարմիր բծերն  ավելի բաց երանգավորում կստանան:

Եթե  նկատել եք, կանանց միայն 10% -ն է, որ չի բախվում այս խնդրի հետ, քանի որ ունի լավ ձգվող մաշկ (ժառանգական  բնույթ կամ ճիշտ սննդի և ֆիզիկական վարժութունների արդյունք): Այնպես որ, դուք նախօրոք կարող եք դրան նախապատրաստվել, որ հետագայում զերծ մնաք նմանատիպ խնդիրներից: Օրինակ, ճիշտ սնունդ, որը իր մեջ կներառի բոլոր անհրաժեշտ տարրերը, տարբեր քսուկների և յուղերի օգտագործումը և չմոռանաք ֆիզիկական վարժությունների մասին: Հավանականությունը կրկնակի կդառնա, եթե Դուք սրա մասին սկսեք մտածել ծննդաբերությունից շատ ավելի առաջ:

Եվ, անկախ այն բանից՝ մաշկի հետ խնդիր ունեք, թե ոչ,  խուսափեք  քիմիական միջոցներից:

Շարունակելի…

հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք հղիության ընթացքում փորի, կրծքի և ոտքերի խնամքի առանձնահատկությունները

Նյութն ըստ mamysik.ru կայքի

Գովազդ