Ինչպես ճիշտ հանգստանալ. «Իմ փոքրիկ»-ի խորհուրդները հղի կանանց

Նախածննդյան շրջան

«Իմ փոքրիկ»-ի ներկայացուցիչներն այսօր Արմատ մամուլի ակումբում ասուլիս ունեցան «Հղիություն և ամառ. ինչպես հանգստանալ առանց վնասելու ապագա փոքրիկին» թեմայով:

Իմ փոքրիկ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Պողոսյանը նշեց, որ հղի կանայք հաճախ են հարց ուղղում ՛՛Իմ

«Իմ փոքրիկ»-ի ներկայացուցիչներն այսօր Արմատ մամուլի ակումբում ասուլիս ունեցան «Հղիություն և ամառ. ինչպես հանգստանալ առանց վնասելու ապագա փոքրիկին» թեմայով:

Իմ փոքրիկ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Պողոսյանը նշեց, որ հղի կանայք հաճախ են հարց ուղղում ՛՛Իմ

փոքրիկ՛՛-ին`փորձելով պարզել, թե որտեղ կարող են հանգստանալ և ինչպես, որպեսզի չվնասեն իրենց փոքրիկին: Այդ իսկ պատճառով էլ համապատասխան թեմայով ասուլիս կազմակերպվեց`իրազեկելու հանրության լայն շրջանակներին:

 

Պողոսյանը նշեց, որ հղի կանանց արձակուրդի մեկնելը հակացուցված չէ, եթե հղիությունը նորմալ է ընթանում և չկան բարդություններ և վիժման վտանգ: Իսկ արձակուրդի նախընտրելի ժամանակաշրջանը տավա տաք սեզոնն է:

Նրա խոսքով`հանգստի մեկնելուց պետք է նախ և առաջ վերցնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը`թե անձնական, թե բժշկական, դեղորայք, որը հնարավոր է, որ պետք գա: Հանգստի մեկնելուց նախընտրելի տրանսպորտային միջոց է գնացքը: Ինքնաթիռով ճանապարհորդել հղիները կարող են մինչև հղիության 32-րդ շաբաթը: Իսկ ավտմեքենայով ճանապարհորդել խորհուրդ չի տրվում, բայց եթե ամեն դեպքում ավտոմեքենայով եք ճանապարհորդում, ապա  նստեք մեքենայի հետևի նստարանին, բացի այդ, հաճախ կանգնեք հանգստանալու: Ամեն դեպքում, հղի կանանց խորհուրդ չի տրվում  ճանապարհին գտնվել 3 օրից ավելի:

Ծովափնյա հանգստի դեպքում հղիներին խորհուրդ է տրվում լողալ վաղ առավոտյան,  ժամը 7-8-ին: Իսկ երեկոյան ժամերին անպայման զբոսնեք, թարմ օդն առողջարար է:

Սնունդի առումով սահմանափակումներ չկան: Բայց խուսափեք արագ պատրաստվող, ալերգիկ սննդից և անծանոթ կերակրատեսակներից, որոնց նկատմամբ ձեր օրգանիզմի արձագանքը կանխատեսել չեք կարող:

Պողոսյանի խոսքով`ծովափնյա հանգիստը նախընտրելի է հղիության վաղ փուլում, իսկ ավելի ուշ շրջանում նախընտրելի է ամառանոցային հանգիստը, որտեղ, սակայն, հղի կինը պետք է խուսափի ծանր ֆիզիկական աշխատանքից, բացի այդ, չպետք է մենակ մնա:

՛՛Երկուսով՛՛ հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանն էլ հղի կանանց շրջապատող մարդկանց խորհուրդ տվեց հասկանալ կնոջը և օգնել հաղթահարել կյանքի այդ փուլը, քանի որ հղի կանանց մոտ հուզական ու ֆիզիկական փոփոխություններ են  տեղի ունենում, վախեր են առաջանում, որոնք հղի կինը երբեմն առանց շրջապատողների աջակցության հաղթահարել չի կարող:

Հոգեբանը նաև խորհուրդ տվեց զերծ մնալ հանգստի մասին ստերեոտիպերից. Հանգստանալ չի նշանակում երկրից դուրս գալ կամ ծովափ մեկնել: Մարդը կարող է հանգստանալ միջավայրում, որն իրեն դուր է գալիս. Դա կարող է լինել տանը, ընկերների միջավայրում կամ ցանկացած այլ տեղ, որտեղ հղի կինը իրեն խաղաղ ու հանգիստ կզգա:

Գովազդ