Սերգեյ Խաչատրյան համար սա չլսված նորություն է: Ոնց թե` զարմանում է Սերգեյ Խաչատրյանը, պետպատվերից բողոքներ կա՞ն:
Հայկական տարբերակով. տեսախցիկի մոտ` ոչ մի բառ: Անկեղծությունը սահմանափակ է` պոլիկլինիկայի մուտքի մոտ են: Իրենցից գումար վերցրած բժշկի աչքերին հետո ո՞նց նայեն: Տեսախցիկից հեռու վրդովված շարունակեցին` ինչից են տեղյակ` մի հազար դոլարի ծախս ենք արել:
Տարին 12 ամիս, շաբաթը 7 օր Առողջապահության նախարարությունը հպարտանում է`
Սերգեյ Խաչատրյան համար սա չլսված նորություն է: Ոնց թե` զարմանում է Սերգեյ Խաչատրյանը, պետպատվերից բողոքներ կա՞ն:
Հայկական տարբերակով. տեսախցիկի մոտ` ոչ մի բառ: Անկեղծությունը սահմանափակ է` պոլիկլինիկայի մուտքի մոտ են: Իրենցից գումար վերցրած բժշկի աչքերին հետո ո՞նց նայեն: Տեսախցիկից հեռու վրդովված շարունակեցին` ինչից են տեղյակ` մի հազար դոլարի ծախս ենք արել:
Տարին 12 ամիս, շաբաթը 7 օր Առողջապահության նախարարությունը հպարտանում է` ծննդօգնությունը, հղիների հետազոտությունը Հայաստանում անվճար է: Պետությունը հոգսն իր ուսերին է վերցրել: Քաղաքացիներից մեկը հղի կնոջը Մարգարյանի ծննդատանը կից պոլիկլինիկա է տարել, որ դուռը բացել է` գրպանի պարունակությունը կրճատվել է: Ինչ դրամարկղ, ինչ ցուցանակ` դրա տեղը նույնիսկ սանիտարները չգիտեն: Ջղայնացած վերադարձել է ու Ֆեյսբուքում անկեղծացել:
Անկեղծության շղթան երկարում է. նույն պոլիկլինիկայում որոշ հետազոտությունների համար, օրինակ` գենետիկ, գումար են պահանջել:
Սա Գեորգի Օկոեւի առաջին ռեակցիան էր: Հետո հաստատության ղեկավարն ընդունեց` դժվարամատչելի հետազոտության համար տված պետության փողերը վերջացել են: Պետպատվերի քանակը սահմանափակ է:
Առողջապահության փոխնախարարի համար սա չլսված նորություն է: Ոնց թե` զարմանում է Սերգեյ Խաչատրյանը, պետպատվերից բողոքներ կա՞ն: Փոխնախարարը կրկնեց այն, ինչ բոլորը գիտեն` հղիների բուժզննումը ձրի է: Այդ դեպքում ինչո՞ւ են խնդիրներ առաջանում թեկուզև դժվարամատչելի կոչվող հետազոտությունների պարագայում:
Գեորգի Օկոեւն այլ բան է ասում: Այդ բարդ հետազոտության համար այս հիվանդանոցում պետական գումարը սպառվել է, մյուս տեղերում` գուցե ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ են հղիներին հենց Մարգարյան ուղարկում:
Գեորգի Օկոեւը պնդում է` իրենք հետազոտության եկած կանանց ասում են` գնացեք այնտեղ, որտեղ պետպատվեր դեռ կա: Հետազոտության գնացած կանայք հակառակն են պնդում: Ոչ մի նման բան: Ստիպված են վճարել ու հաշվարկել` հաջորդ անգամ այնպես հղիանալ, որ հետազոտությունները տարվա սկզբին կատարվեն: Թե չէ տարին չկիսված` պետպատվերից միայն բառն է մնում:
Հեղ. Շաքե Ղազարյան