Հղիություն. ինչին չպետք է հավատալ

Նոր մարդու ծնունդն ինքնին հրաշք է, ու իզուր չէ, որ այդ հրաշքի հետ կապված բազմաթիվ նախապաշարումներ, լեգենդներ ու տաբուներ կան:

Դրանցից մի քանիսն այնքան հաստատուն են որոշ մշակույթներում, որ գիտնականներին մնում է ուսումնասիրել ու դրանց գիտական բացատրություն տալ, հերքել կամ էլ հաստատել ժողովրդական  հավատալիքներն ու կանխատեսումները: Մասնագետներ կան տարբեր երկրներում, որոնք զբաղվում են այդ հավատալիքների հավաքմամբ: Արիզոնայից դոկտոր Շենն Թասոնը հավաքել է դրանք ու «Ձեռքերդ հեռու փորից» վերնագրով գիրք գրել: Այս մասին գրում է Ankakh.com-ը:

Այրոցքը պտղի մազոտության մասին է հուշում

Պարզվել է, որ Ջոն Հոփկինսի համալսարանում 2009-ին  այրոցք ունեցող  64 հետազոտվող  մայրիկներն իրոք լույս աշխարհ են բերել գլխի մազերի գերաճով բալիկներ: Ոչ մի գիտական բացատրություն այդ երևույթը չունի: «Բախտավոր աստղի տակ է ծնվել կամ «շապիկով է ծնվել» (ընդունված է մյուս լեզուներում), նշանակում է փառք, հարստություն: Իսկապես, շատ ականավոր մարդիկ են ծնվել «շապիկով». Նապոլեոն, Բայրոն, մի քիչ էլ Կեսարը (ըստ Սվետոնիոսի): Մեր ամեն ինչը փափուկ բողբոջի մեջ է ապրում` in uteri, որի ներքին շերտը կոչվում է ամնիոն, իսկ արտաքինը` քորիոն: Ամնիոտիկ պարկը կամ էլ դրա մի հատվածը երբեմն ծննդաբերության ժամանակ կպչում է երեխայի գլխին (մեր ջանասեր մայրիկները հաճախ քերելով հանում են այն): Իսկ երբեմն էլ երեխան ծնվում է լրիվ թափանցիկ ամնիոտիկ պարկով: Դա  հետաքրքիր է, ոչ ավելի: Երեխան հարստության ու փառքի  պետք է հետագայում ինքնուրույն հասնի:

Տրամադրության տատանումները վատ ազդեցություն կարող են ունենալ պտղի վրա

Իրոք: Սակայն մի բան էլ կա.  հղիության  ժամանակ կինը նյարդային է ու շատ զգայուն: Այս դեպքում հորմոններն են ամեն ինչ որոշում: Եթե կինը քմահաճ է ու հետն էլ փնթփնթան, ոչինչ, իսկ եթե գոռում է ու ճչում, ապա չպետք է մոռանալ, որ մոր արգանդում  արդեն 6 ամսական երեխան հրաշալի լսում է, իսկ մոր ձայնը` ամենից լավ: Ուրեմն պահպանենք մեզ ու  բոլորին բարձր ձայներից:

Պլացենտոֆագիա

Արևելքի երկրներում հավատում են, որ  ընկերքը բուժում է ասթման, թոքային հիվանդությունները, դեպրեսիան, ամրացնում է իմունիտետը: Հնդկացիները մինչ օրս մի սովորույթ ունեն: Մայրական  ընկերքի վրա, ի պատիվ նորածնի, ծառ են տնկում: Դա դառնում է նրա պահապան տոտեմը: Ասիական շատ երկրներում էլ ընկերքը չորացնում են ու դրանից հմայիլներ  են պատրաստում:

Բազմապտղությունը միշտ էլ անպտղության բուժման հետևանք է

Սա ևս ճիշտ չէ: Երկվորյակներն ու եռվորյակները բնական երևույթ են: Չնայած կան որոշ «բայցեր»:  35 տարեկանից հետո երկվորյակ ունենալու հավանականությունը մեծ է: Որքան մեծ է պտուղը, այնքան մեծ է բազմապտղության հավանականությունը: Բազմապտղությունը մայրական կողմից է ժառանգվում: Աֆրիկացիները հաճախ են երկվորյակներ ունենում: Նիգերիայի հարավում մի բնակավայր կա` Իհբո-Օրա, որն անվանում են երկվորյակների երկիր: Այնտեղ կինը հազվադեպ է ընդամենը մեկ երեխա ծնում: Երկվորյակները գիտության ոսկե ֆոնդն են, սակայն նրանք քիչ են ողջ աշխարհում` ընդամենը 1,2%:

Բջջային հեռախոսն ազդում է պտղի վրա

Դա ճիշտ է:  Հնարավորինս պետք է խուսափել բջջայինից ու փորից էլ հեռու բռնել: Հնարավորության դեպքում խոսեք բարձրախոսով:

Լիալուսնի ժամանակ երեխաներ շատ են ծնվում

Ստուգել են Իտալիայում ու Ֆրանսիայում: Ավելի ճիշտ` լիալուսնի ժամանակ մարդիկ ավելի նյարդային են: Սակայն ծննդաբերությունների թիվը համաչափ է: Կծու-թթու սննդից երեխան փորիկում ծակծկոցներ կունենա Ոչ մի կապ չունի երեխայի փորիկի վիճակի հետ: Այն,  ինչ համային բնութագիր է տալիս սննդին, երեխային չի հասնում Ուրեմն, եթե հղին կծվի, թթվի պահանջ ունի ու բժիշկն էլ թույլատրում է, մի զրկեք ձեզ: Շատ պետք չէ, քանի որ այն շատ էլ ջուր է «խմացնում», որն արդեն երիկամների համար ծանրաբեռնվածության պատճառ է դառնում:

Սեքսը հղիության ժամանակ կարող է երեխայի գլուխը վնասել

Բացարձակ սխալ է: Բայց բժիշկները խորհուրդ չեն տալիս վիժման վտանգի, վարակների ու վնասվածքների պատճառով: Հանուն երեխայի արժե մի քիչ էլ ժուժկալ կյանքով ապրել:

Հղիության ժամանակ ատամների մասնագիտական մաքրում չի թույլատրվում (լնդերի բուժում, ատամնաքրի հեռացում)

Սա ևս սխալ է:Հղի թե ոչ, ատամների մաքրում հարկավոր է անել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Հակառակը` պետք է ու նույնիսկ պարտադիր է, քանի որ յուրաքանչյուր հղիություն «մեկ ատամ» զոհ է պահանջում: Հղիության պլանավորումից առաջ հարկավոր է բուժել բերանը, քանի որ, եթե հղիության ժամանակ խնդիր առաջանա,  չի բացառվում, որ նարկոզի կամ ցավազրկողի անհրաժեշտություն առաջանա, ինչը, հասկանալի է, ցանկալի չէ:

 

Աղբյուրը` Ankakh.com