Կարելի՞ է բարձրակրունկ կոշիկ հագնել հղիության ժամանակ

Նախածննդյան շրջան

Կինը սովորաբար ձգտում է կանացի և գրավիչ լինել, այդ թվում և հղիության ժամանակ: Կանացիության ատրիբուտներից մեկն էլ ընդունված է համարել բարձրակրունկ կոշիկները, որոնցից շատ կանայք պատրաստ չեն հրաժարվել անգամ հղիության ընթացքում` չնայած բժշկի պնդումներին: Փորձենք հասկանալ, թե բարձրակրունկ կոշիկները որքանով են վտանգավոր ապագա փոքրիկի համար:

Կինը սովորաբար ձգտում է կանացի և գրավիչ լինել, այդ թվում և հղիության ժամանակ: Կանացիության ատրիբուտներից մեկն էլ ընդունված է համարել բարձրակրունկ կոշիկները, որոնցից շատ կանայք պատրաստ չեն հրաժարվել անգամ հղիության ընթացքում` չնայած բժշկի պնդումներին: Փորձենք հասկանալ, թե բարձրակրունկ կոշիկները որքանով են վտանգավոր ապագա փոքրիկի համար:

Ի՞նչ է կատարվում, երբ կինը բարձրակրունկ կոշիկ է կրում. նախ փոխվում է հենման կետը, ողջ թաթի փոխարեն մարմնի զանգվածը տեղափոխվում է ոտնաթաթի վրա: Սա ոչ միայն չի նպաստում հավասարակշռության պահպանմանը, այլ նաև  վատ է անդրադառնում ոտնաթաթի հոդերի վրա: Երկրորդ, փոխվում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը և ծանրության կենտրոնն առաջ է գալիս: Երրորդ` լարվում են ոտքերի, կոնքի և ողնաշարային մկանները:

Հիմա դիտարկենք, թե ինչ է կատարվում կնոջ կազմվածքի հետ հղիության ընթացքում:Շարունակաբար մեծացող փորի պատճառով ծանրության կենտրոնն առաջ է գալիս և ապագա մայրիկը, փորձելով ողնաշարին նախկին դիրքը հաղորդել, քայլելիս մեջքը հետ է տանում: Արդյուքնում փոխվում է քայլվածքը: Պատահական չէ, որ ասում են, թե հղի կինը բադաքայլ է անում: Հորմոնալ փոփոխության պատճառով կնոջ հոդակապերը, այդ թվում և ոտնաթաթերի, ավելի թույլ և խոցելի են դառնում: Այս հանգամանքի համադրությունը քաշի ավելացման հետ կարող է հարթաթաթություն առաջացնել: Բացի այդ, հղիության ընթացքում  աճում է ոտքերի  մկանների և անոթների ծանրաբեռնվածությունը, առաջանում է երակների լայնացման վտանգ:

Իսկ եթե հղի կինը բարձրակրունկ կոշիկ է կրո՞ւմ: Ծանրության կենտրոնն առանց այդ էլ առաջ է եկել: Կրունկների վրա կանգնելով կինն ավելի է բարդացնում իրավիճակը: Բարձր կրունկների պատճառով փորն ավելի է առաջ գալիս, ինչը հանգեցնում է մաշկի և մկանների գերձգվածության: Փորի «կախվածության» և ողնաշարի թեքվածության մեծացման պատճառով փոխվում է արգանդի դիրքը, ինչի հետևանքով պտուղը չի կարողանում ճիշտ հորիզոնական դիրք ընդունել:

Հիշեք, որ եթե մինչև հղիությունն ունեցել եք հարթաթաթություն կամ երակների լայնացման խնդիր, ապա հղիության ընթացքում բարձրակրունկներ կրելով միայն կբարդացնեք վիճակը: Բացի այդ, բարձրակրունկներ կրելը բարձրացնում է նաև ողերի տեղաշարժման և խախտման վտանգը, կինն ավելի շատ է հոգնում, ոտքերն ուռչում են, մեջքում ցավեր են ի հայտ գալիս:

Ինչպե՞ս վարվել: Պատասխանը մեկն է` գոնե որոշ ժամանակով հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից: բայց նաև միաժամանակ հիշեք, որ բոլորովին հարթ կոշիկներ կրել ևս պետք չէ. այս դեպքում ևս մեծ է հարթաթաթության և երակների լայնացման առաջացման վտանգը:Հղիության ժամանակ ցանկալի է ոսկե միջինը պահել` կրել ոտքին հարմար կոշիկներ, որոնք 3-5 սմ կրունկ ունեն:Իհարկե, կանայք ուզում են հնարավորինս լավ տեսք ունենալ: Սակայն հավատացեք, բադաքայլի և բարձրակրունկների համադրությունը ձեր ուզած արդյունքին չի բերի: Ավելի լավ է, մի քանի ամիս համբերեք և կրեք ոտքի համար հարմարավետ և ոչ բարձրակրունկ կոշիկներ: Մտածեք և Ձեր և Ձեր փոքրիկի առողջության մասին:

Նյութնըստ 9months.ru կայքի

 

Գովազդ