Ֆոլաթթու՝ գլխավոր վիտամինը հղիների համար. ո՞ր սննդատեսակներն են հարուստ B9 վիտամինով և ինչպե՞ս լրացնել պակասը

Նախածննդյան շրջան

Վիտամին B9-ը (Ֆոլաթթու, ֆոլացին )  B խմբի ջրալույծ վիտամին  է, որը շատ կարևոր է հղիների համար:  Օրգանիզմում ֆոլաթթվի մետաբոլիզմի հետևանքով ձևավորվում են ֆոլատներ, որոնք մասնակցում են օրգանիզմում բազմաթիվ ծավալային  պրոցեսների և ապահովում են ամինաթթուների  սինթեզը:

Վիտամին B9-ը (Ֆոլաթթու, ֆոլացին )  B խմբի ջրալույծ վիտամին  է, որը շատ կարևոր է հղիների համար:  Օրգանիզմում ֆոլաթթվի մետաբոլիզմի հետևանքով ձևավորվում են ֆոլատներ, որոնք մասնակցում են օրգանիզմում բազմաթիվ ծավալային  պրոցեսների և ապահովում են ամինաթթուների  սինթեզը:

Ֆոլաթթուն  անհրաժեշտ է հյուսվածքների նորմալ աճի, զարգացման և պրոլիֆերացիայի համար, առավել հստակ  էրիթրոպոեզի և էմբրիոգենեզի համար:

 

Հղի կնոջ դեպքում ֆոլաթթուն «մասնակցում»  է.

  • պլացենտայի ձևավորմանը
  • մայրական օրգանիզմի բջիջների ռեգեներացիային և բաժանմանը
  • պտղի նյարդային խողովակի ձևավորմանը
  • արյունաստեղծման գործընթացին (ունենում է  մասնակցություն  էրիթրոցիտների , լեյկոցիտների  և թրոմբոցիների ձևավորմանը)
  • էմբրիոնի նորմալ զարգացմանը:

Մարդու օրգանիզմում ֆոլաթթուն սինթեզվում  է քիչ քանակությամբ աղիների միկրոֆլորայում: Այն  օրգանիզմ է ներմուծվում հիմնականում սննդի միջոցով: Ֆոլաթթվով հարուստ է հատկապես կանաչեղենը, ինչպես նաև սննդային թթխմորը, լյարդը, ձվի դեղնուցը, սպանախը, եգիպտացորենը, միսը և այլն: Չնայած պետք է նշել, որ ջերմային մշակման արդյունքում թարմ սննդում առկա  ֆոլաթթվի 90%-ը  քայքայվում է:

Ֆոլաթթուն օրգանիզմում չի  կուտակվում, այդ իսկ պատճառով  անհրաժեշտ է դրա ընդունումն  ամեն օր:  Բայց  միայն սննդի միջոցով հնարավոր չէ ապահովել ֆոլաթթվի ցանկալի չափաբաժինը հատկապես հղիության ընթացքում, քանի որ այդ ժամանակ վիտամինի պահանջն օրգանիզմի կողմից մի քանի անգամ ավելանում է: Այդ  իսկ պատճառով հղիության ընթացքում ֆոլաթթվի անհրաժեշտ  քանակն ապահովելու համար  պետք է ընդունել դեղորայքային պրեպարատներ:

Ֆոլաթթվի  անհրաժեշտ չափաբաժինն  այն կանանց մոտ, որոնց նախկին հղիությունները զարգացել են պտղի նյարդային խողովակի դեֆեկտով կամ ավարտվել են ինքնաբեր վիժումներով, կազմում են՝

  1. միջին մակարդակի  ռիսկի դեպքում՝ 0.4-0.8 մգ / օրական
  2. բարձր ռիսկի դեպքում

2.1   նախորդ հղիությունն ընթացել է նյարդային խողովակի դեֆեկտով – 5 մգ / օրական

2.2  կան հարազատներ(ողջ կամ մահացած)՝ նյարդային խողովակի դեֆեկտով -5 մգ / օրական

2.3 էպիլեպսիայով կանայք, ովքեր ընդունում են հակացնցումային դեղորայք -  5 մգ / օրական

2.4  I տիպի շաքարային դիաբետով  կանայք  -  0.8 – 5 մգ / օրական

Տարբեր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ  մինիմում 75% պտղի բնածին արատները կարելի է կանխել, եթե կանայք ընդունեն  B9 վիտամին մինչև հղիանալը և հղիության վաղ ժամկետներում: Այս դեպքում ֆոլաթթվի օրական չափաբաժինը պետք է լինի 0.4-0.8մգ:

 

Նյութը՝ Սերգեյ Սարգսյանի

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ

Հեռ. +374 94 824 771

Գովազդ