Ինչ փոփոխություններ են կատարվում հղի կնոջ օրգանիզմում եւ ինչպես ճիշտ սնվել

Նախածննդյան շրջան

Հղի կնոջ օրգանիզմում՝ բոլոր օրգան-համակարգերում, տեղի են ունենում ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնք առաջանում են պտուղ–մայր նոր կենսաբանական համալիրի փոխազդեցության հետևանքով և բարենպաստ պայմաններ են ապահովում պտղի զարգացման համար: Այդ փոփոխությունները համարվում են ֆիզիոլոգիական, ապահովում են պտղի ճիշտ զարգացումը, կնոջը նախապատրաստում են ծննդաբերության և նորածնի կերակրման:

Վաղ ժամկետներում կարող են հայտնվել վեգետո-նևրոտիկ խանգարումներ` թուլություն, հոգնածություն, սրտխառնոց, թքահոսություն, սրված հոտառություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ, որոնց հետագայում գումարվում են սիմպտոմներ՝ կապված արգանդի մեծացման և պլացենտար հորմոնների ազդեցության հետ` այրոցի զգացում, փորկապություն, հաճախամիզություն, սրտխառնոց, մկանային ցավեր ստորին վերջույթների շրջանում: Ծննդաբերությունից առաջ կարող են հայտնվել այտուցներ, առաջանան  գոտկային շրջանի ցավեր, հեւոց, տրամադրության կտրուկ փոփոխություններ:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է հիշել, որ հղիությունը հիվանդություն չէ: Հղիությունը շատ կարևոր և պատասխանատու շրջան է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Այն լավ առիթ է՝ խորհելու ապրելակերպի, սովորույթների, սննդի մասին և գնահատելու, թե ինչպես դրանք կարող են ազդել ձեր և ապագա երեխայի առողջության վրա:

Առողջ ապրելակերպն սկսվում է ճիշտ սնվելուց: Սնունդը պետք է լինի լիարժեք և առողջարար: Ուտելիքը պետք է լինի պատշաճ մշակված: Ուտելիս չպետք է զբաղվել այլ գործերով: Պետք է սնվել օրը 4 անգամ, ցանկալի է նույն ժամերին: Նախաճաշը պետք է կազմի օրվա ընդհանուր սննդաբաժնի 30%-ը, հետճաշիկը՝ 20%, ճաշը 35%, ընթրիքը՝ 15%: Հիմնական սննդանյութերի պահանջը կազմում է`

  • Սպիտակուց - 120գ., որից 60-70% կենդանական ծագման,
  • Ճարպ - 100-120գ, այդ թվում՝ բուսական ճարպ՝ 20գ.,
  • Ածխաջրեր - 400-450գ:

Սննդամթերքի օրվա հավաքածուն պետք է պարունակի միս, այդ թվում՝ ձուկ՝ 200գ., կաթ՝ 0.5-1լ., կաթնաշոռ՝ 100-150գ., կարագ՝ 20-30գ., պանիր՝ 20գ., ձու՝ 1հատ, բանջարեղեն՝ 600գ., միրգ՝ 200-300գ.:

Նյութը՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Մարտիրոսյանի

Հեռ. +37491. 36 49 44

Գովազդ