Ո՞ր սննդատեսակներից պետք է խուսափել հղիության ընթացքում եւ ինչպե՞ս պետք է ապրել 9 ամիսներին. մասնագետի խորհուրդները

Նախածննդյան շրջան

Պետք է սահմանափակել շաքարի, հրուշակեղենի, հացի (սպիտակ), մակարոնային սննդամթերքի, կերակրի աղի օգտագործումը: Հարկավոր է զերծ մնալ յուղոտ, աղի և ապխտած սննդից, ալկոհոլային խմիչքներից, ծխախոտից և օգտագործել բավարար քանակի հեղուկ (օրական 2-2.5լ): Հղիների սննդային օրաբաժնում պետք է լինի բանջարեղենի և թարմ մրգի բազմազան տեսականի:

Պետք է սահմանափակել շաքարի, հրուշակեղենի, հացի (սպիտակ), մակարոնային սննդամթերքի, կերակրի աղի օգտագործումը: Հարկավոր է զերծ մնալ յուղոտ, աղի և ապխտած սննդից, ալկոհոլային խմիչքներից, ծխախոտից և օգտագործել բավարար քանակի հեղուկ (օրական 2-2.5լ): Հղիների սննդային օրաբաժնում պետք է լինի բանջարեղենի և թարմ մրգի բազմազան տեսականի:

Վիտամինների նկատմամբ հղի կնոջ օրգանիզմի պահանջը զգալիորեն աճում է: Այժմ շատ է կարևորվում ֆոլաթթվի դերը հատկապես հղիության վաղ շրջանում և նույնիսկ մինչև բեղմնավորումը, որն էապես կանխարգելում է պտղի զարգացման արատների՝ հատկապես նյարդային խողովակի արատների առաջացումը: Սննդի ռացիոնալ ռեժիմը պետք է զուգակցել բավարար հանգստի հետ (գիշերը՝ 8 ժամ, ցերեկը՝ 1-2 ժամ քուն) և զբոսանք մաքուր օդում:

Բոլոր հղի կանանց, որոնց հղիությունը նորմալ է ընթանում և չկա որևէ մանկաբարձական պաթոլոգիա, խորհուրդ է տրվում զբաղվել մարմնամարզությամբ, յոգայով: Պետք է ֆիզիկական վարժությունները կատարել քիչ-քիչ, սակայն պարբերաբար՝ շաբաթը 2-3 անգամ: Երբեմն  մարզումները հղի կնոջ օրգանիզմի համար սթրես են առաջացնում: Պարապմունքների տևողությունը չպետք է գերազանցի 40-50 րոպեն: Պարապմունքից մոտ 1 ժամ առաջ ցանկալի է ուտել յոգուրտ, որևէ միրգ կամ խմել 1 բաժակ կաթ:

Հղիներին չի կարելի վազել, ցատկել, կտրուկ շարժումներ անել ու էմոցիոնալ առումով լարվել:  Նաև պետք է խուսափել գերտաքացումից և ջրազրկումից: Հարկավոր է մարզումների ժամանակ շշով ջուր վերցնել: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված է այն հղիներին, որոնց մոտ կան սուր հիվանդություններ, քրոնիկ հիվանդությունների սրացում, սպառնացող վիժման վտանգ, գեստոզ, ինքնաբեր վիժումներ անամնեզում, կծկանքանման ցավեր պարապմունքներից հետո:

Մարմնամարզությունը, յոգան թույլատրելի են հղիության բոլոր եռամսյակներում: Յոգան հնդկերենից թարգմանաբար նշանակում է միավորում, այսինքն՝ մարդու մարմնի, մտքի և հոգու միավորում: Այն իրենից ներկայացնում է վարժությունների մի մեղմ համալիր: Հղիության առաջին եռամսյակում կատարվում են շնչառական վարժություններ, ստորին և վերին վերջույթների ոչ բարդ վարժություններ: Երկրորդ եռամսյակն առավել անվտանգ է մարմնամարզությամբ զբաղվելու համար: Հղիության երրորդ եռամսյակում ավելանում են այն վարժությունները, որոնք օգնում են հարմարվել մեծացող փորին, հանում են լարվածությունը ոտքերից, ողնաշարից, ակտիվացնում են աղիների և երիկամների աշխատանքը: Հատուկ հղիների համար նախատեսված վարժությունները նպաստում են տարատեսակ խնդիրների թեթևացմանը` մեջքի ցավեր, մկանների ձգվածություն, սրտխառնոց: Դրանք օգնում են հղի կնոջը ֆիզիկապես և հոգեպես նախապատրաստվել ծննդաբերությանն ու մայրությանը: Վարժությունների որոշ դիրքեր և հատուկ շնչառական տեխնիկաները կիրառվում են նաեւ ծննդաբերության ժամանակ, նվազեցնում են էմոցիոնալ և ֆիզիկական սթրեսը, բարելավում են կեցվածքը, լավացնում են արյան շրջանառությունը բոլոր ներքին օրգաններում, նպաստում փոքր կոնքի օրգաններում և ստորին վերջույթներում արյան կանգի վերացմանը, շեքի մկանների էլաստիկության ավելացմանը: Ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը պետք է որոշվի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, և ընդհանրապես հղին ամբողջ հղիության ընթացքում պետք է գտնվի մանկաբարձ-գինեկոլոգի անընդհատ հսկողության տակ:

 

Նյութը՝ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարգարիտա Մարտիրոսյանի

+374 091 36 49 44

 

Գովազդ