Ծննդաբերության 9 նշան. ինչպե՞ս գլխի ընկնել, որ փոքրիկը պատրաստվում է լույս աշխարհ գալ

Նախածննդյան շրջան

1. Հղիության վերջին փուլում կնոջ որովայնը ենթարկվում է լուրջ կենսաբանական փոփոխությունների: Եթե փոքրիկը ճիշտ դիրքով է, որովայնը իջնում է ներքեւ:  Արգանդի դիրքը նույնպես փոխվում է՝ ճնշելով ստամոքսը:  Հաճախ որովայնի մաշկն  ավելի է ձգվում:

2. Եթե որովայնի շրջանում կան ցավեր, ճնշում կա դեպի ներքև, որն ուղեկցվում է պտղաջրերի քիչ արտահոսքով,  սակայն դեռեւ հղիության 9-րդ ամիսը չի լրացել,  դա կարող է լինել վաղաժամ ծննդաբերություն: Այս դեպքում հարկավոր է անհապաղ անցնել հեշտոցային հետազոտություն:

3. Հղիության վերջին շրջանում երեխայի գլուխը հեշտոցային խողովակից հեռու է գտնվում ընդամենը 1-2 սմ՝ նախկին 4-5 սմ-ի փոխարեն: Ուստի հղիության 9-րդ ամսում մայրիկներին խորհուրդ չի տրվում փրփուրի փակ լոգանգներ ընդունել՝ հավանական վարակներից խուսափելու համար:

4.  Ծննդաբերության նշան է համարվում նաև 1-1,5 կգ քաշի նվազումը, ինչը հյուսվածքների կրճատման արդյունք է, և հարկավոր է պատրաստվել փոքրիկի հետ հանդիպմանը:

5. Հեշտոցային լորձանման հեղուկի առկայությունը ևս ծննդաբերության նշան է: Այն նորմայում պետք է լինի 2-3 մլ. ծավալի անգույն հեղուկ: Եթե նկատվում է արյուն, անհապաղ պետք է դիմել բժշկի:

6. Ծննդաբերության ամենավերջին փուլում կնոջ մոտ նկատվում է նաև կեցվածքի փոփոխություն. քայլքը դառնում է , այսպես ասած, ավելի  հպարտ`  ինչպես ժողովուրդն է ասում՝ բադիկանման:

7. Հղիության վերջին օրերի մասին ահազանգում է նաև միզապարկը, որը սեղմում է արգանդը:  Կնոջ մոտ հաճախակի առաջանում է միզելու ցանկություն:

8. Ստամոքսի հաճախակի այրոցների  տհաճ զգացումը ևս հղիության վերջին փուլի դրսեւորում է:

9. Որովայնի ստորին հատվածում տարօրինակ զգացողությունը,  որը  կապ չունի ցավի հետ, դարձյալ ավետում է փոքրիկի ծնունդը:  Այդ զգացողությունը հիմնականում  լինում է առաջին ծննդաբերությունից առաջ:

Աղբյուրը՝ mama.ru

Գովազդ