Կարելի՞ է, արդյոք, ծանրություն բարձրացնել հղիության ընթացքում

Նախածննդյան շրջան

Գնումներով տոպրակները տուն հասցնել, գրկել երեխային, տեղաշարժել բազմոցը.  որքանո՞վ է այդ ամենը վատանգավոր հղի կնոջ համար: Հարցին անդրադարձել է Եվրոպական բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Պանիֆիլովան:

Գնումներով տոպրակները տուն հասցնել, գրկել երեխային, տեղաշարժել բազմոցը.  որքանո՞վ է այդ ամենը վատանգավոր հղի կնոջ համար: Հարցին անդրադարձել է Եվրոպական բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Պանիֆիլովան:

Հղիության ընթացքում ծանրություն վերցնել խորհուրդ չի տրվում: Դա ռիսկային է հատկապես այն կանաց համար, ում մոտ առկա է վաղաժամ ծննդաբերության վտանգ:

Ծանրություն բարձրացնելը  կարող է  դառնալ վաղաժամ ծննդաբերության պատճառ, ինչպես նաև առաջացնել արգանդի մկանների լարվածություն և անգամ  գրիժա: Այնուամենայնիվ, եթե կա  ծանրություն բարձրացնելու անհրաժեշտություն, ապա դա պետք է անել՝ հետևելով որոշակի կանոնների:

Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես է  ճիշտ ծանրություն բարձրացնել  հղիության ընթացքում.

  • Հարկավոր է ծնկները ծալել`առարկային հասնալու համար, ոչ թե կռանալ
  • Մեջքը հնարավորինս ուղիղ պահել ծնկները ծալելիս
  • Շարժվել հնարավորինս մեղմ, սահուն` խուսափելով կտրուկ շարժումներից:

Սրանք ընդհանուր բնույթի խորհուրդներ են: Իսկ Ձեր օրգանիզմի առանձնահատկությունները պարզելու և դրանք հաշվի առնելու համար հարկավոր է խորհրդակցել հղիությունը վարող մասնագետի հետ:

 

Նյութը՝ ըստ mama.ru կայքի

Գովազդ