Հերպեսը հղիության ընթացքում. փոխանցվու՞մ է, արդյոք, այն պտղին

Նախածննդյան շրջան

Հերպեսը կրկնվող վիրուսային հիվանդություն է: Այն փոխանցվում է կոնտակտի հետեւանքով՝ թքի, սերմնահեղուկի կամ հերպեսով վարակված մաշկի հետ շփման արդյունքում: Սեռական օրգանների հերպեսը լորձանման փուչիկի տեսք ունի:

Դրա հետևանքով առաջացած տհաճ զգացողություններից է սեռական օրգանի այրոցը, մկանային ցավը և սարսափելի քորը: Լինում են դեպքեր, երբ ուղեկցվում է բարձր ջերմությամբ:

Հերպես վիրուսի պատճառ կարող է լինել թույլ իմունային համակարգը: Սրված հերպեսի դեպքում պետք է անցնել արյան և ԴՆԹ հետազոտություն՝ պատճառը կամ պատճառները պարզելու համար:

Հղի կանայք, ովքեր ունեն սեռական օրգանների կամ բերանի խոռոչի հերպես, մշտապես պետք է լինեն բժշկի հսկողության ներքո՝ բարդություններից խուսափելու համար: Նրանք պետք է անցնեն հատուկ նախածննդաբերական փորձնական  թերապիա: Սեռական օրգանի հերպեսն առավել վտանգավոր է հղիության առաջին եռամսյակում, քանի որ կարող է հանգեցնել պտղի վարակի:

Կան հերպեսի բուժման տարբեր ձեւեր՝ կախված բարդության աստիճանից, տևողությունից և հաճախականությունից: Շատ կարևոր է, որ բուժման ռեժիմն ընտրի փորձառու մասնագետը: Հղի կանանց համար ընտրվում է բուժման մեղմ ռեժիմ՝ ընտրված հատուկ հղիների համար նախատեսված դեղորայքով:

 

Աղբյուրը՝mama.ru

Գովազդ