6 փաստ հղության թեստի մասին – մաս 2

Նախածննդյան շրջան

Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

Ինչպե՞ս ճիշտ հասկանալ թեստի արդյունքը

Թե ինչպես ճիշտ հասկանալ թեստի արդյունքը, սովորաբար գրված է լինում փաթեթավորման վրա, սակայն յուրաքանչյուր թեստ ունի իր առանձնահատկությունները:

Անկախ բրենդից, թեստը պետք է ցույց տա մեկ կամ երկու գիծ: Եթե նշմարվում է երրորդ գիծ, անհապաղ պետք է դիմել բժշկի:  Եթե երկրորդ գիծը հազիվ նկատելի է, դարձյալ պետք է դիմել բժշկի՝ ակնկալելով հղիության լուրը:

Հնարավո՞ր է սխալ արդյունք

Ինչպես վստահեցնում են դեղագործները, տնային թեստերը սխալ արդյունք ցույց չեն տալիս: Սակայն կան դեպքեր, երբ կինը, ցանկանալով շուտ իմանալ հղիության մասին, շատ վաղ է կատարում թեստով քննություն՝ արդյունքում ստանալով սխալ արդյունք: Մասնագետի խոսքով՝ տղամարդու սերմի և կնոջ ձվաբջջի հանդիպումը դեռևս բեղմնավորում չի նշանակում: Այն սաղմ է դառնում հանդիպումից 2 շաբաթ անց:

Հնարավո՞ր է, արդյոք, դրական պատասխան, եթե չկա հղիություն

Այսպիսի արդյունք հնարավոր է, եթե կինն ունի հորմոնալ խանգարումներ կամ ձվարանի ուռուցք: Նմանատիպ դեպքերում խորհուրդ է տրվում դիմել բժշկի:  Երբեմն նաև մի շարք հակաբիոտիկների և վիտամինների կիրառման հետեւանքով թեստը կարող է սխալ արդյունք ցույց տալ:

 

Աղբյուրը՝ mama.ru

Գովազդ