Ճիշտ սննդակարգ հղիների համար. հղիության առաջին եռամսյակ

Նախածննդյան շրջան

Հղիության ընթացքում ցանկալի է որքան հնարավոր է շուտ սկսել ճիշտ սնվել: Եթե ճիշտ սննդակարգով առաջնորդվեք մինչև երեխայի բեղմնավորումը, շատ ավելի լավ: Հղիության ընթացքում ճիշտ սնունդը կնպաստի փոքրիկի նորմալ աճին ու զարգացմանը, ինչպես նաև մայրիկին լավ վիճակում կպահի: Ապագա մայրիկին որոշակի դիետայի հետևելու կարիք չկա, բայց հարկավոր է ուտել բազմազան մթերքներ`հարուստ տարբեր վիտամիններով ու միկրոտարրերով`Ձեզ ու փոքրիկին անհրաժեշտ նյութերով ապահովելու համար:

Սնունդը հղիության առաջին եռամսյակում

Հղիության առաջին եռամսյակում կնոջ սննդակարգը գրեթե չի տարբերվում սովորական սննդակարգից: Կարևոր է միայն որակյալ ու էկոլոգիապես մաքուր մթերքների ընտրությունը: բայց, այնուամենայնիվ, որոշ բաներ պետք է հաշվի առնել.

  1. Ֆոլաթթվի պակասություն. B9 վիտամինի պակասություն կարող է դիտվել բեղմնավորումից 1-4 շաբաթ անց: Այս վիտամինը հատկապես կարևոր է հղիության առաջին եռամսյակում, քանի որ անհրաժեշտ է բջիջների նորմալ բաժանման,  փոքրիկի օրգանների աճի ու զարգացման համար: Այն հատկապես կարևոր դեր է կատարում  նյարդային համակարգի ձևավորման գործում: Հղի կնոջ մոտ ֆոլաթթվի պակասությունը կարող է դիտվել հոգնածության, ախորժակի կորստի և դյուրագրգռության  տեսքով: B9 վիտամինի հիմնական աղբյուրներն են լոբազգիները, կաղամբը, սպանախը, կանաչ սոխը, ոլոռը, հազարը, բազուկը, պոմիդորը, գազարը, կաթնաշոռը, լյարդն, երիկամները և այլն:
  2. Բարձր կալորիականությամբ սնունդ. Շատ հղի կանանց  մայրիկներն ու տատիկները խորհուրդ են տալիս սնվել երկու հոգու փոխարեն: Սակայն հղիության առաջին եռամսյակում նմանատիպ սննդակարգը կարող է հանգեցնել ավելորդ քաշի ձեռքբերման, որից հետագայում հեշտ չի լինում ազատվել: Կանայք պետք է նկատի ունենան, որ հղիության այս փուլում երեխայի էներգետիկ կարիքներն այնքան էլ մեծ չեն:
  3. Պայքար տոքսիկոզի դեմ. Տոքսիկոզը հղիության առաջին եռամսյակում դրսևորվում է առավոտյան սրտխառնոցի, փսխումի և ախորժակի կորստի  ձևով: Այս տհաճ զգացողությունը  հաղթահարելու համար քնից արթնանալուց միանգամից վեր մի կացեք: Կարող է օգնել նաև  մեկ կտոր չորահացը կամ  մեկ գավաթ առանց գազի ջուրը: Ցանկալի է սնվել 2-3 ժամը մեկ՝ փոքր չափաբաժիններով: Նախընտրելի են հեղուկ ուտեստները, մրգերը, բանջարեղենը:  Տապակված, ապխտած, պահածոյացված մթերքներ ցանկալի է, որ չլինեն հղի կնոջ սննդացանկում: Պետք է հիշել, որ կծու և ախորժակ բացող ուտեսները ևս նախընտրելի չեն:

Հաջորդիվ կներկայացնենք նաև ճիշտ սննդակարգը հղիության 2-րդ և 3-րդ եռամսյակների համար:

Աղբյուրը`baby-calendar.ru

Գովազդ