Ե՞րբ ու ինչպե՞ս կազմակերպել հանգիստը հղիության ընթացքում. խորհուրդներ բժշկից

Նախածննդյան շրջան

Կարո՞ղ են արդյոք հղի կանայք  ծովափնյա հանգստի մեկնել:  Մեկնելու պարագայում ինչ կանոնների պետք է հետևեն: Հարցին անդրադարձել է «Սլավ Մեդ» ԲԿ-ի ընտանեկան բժիշկ, թերապևտ Կարինե Ստեփանյանը.

- Սա վիճելի հարց է: Մասնագետների մի մասը պնդում է, որ  առողջ հղիության պարագայում  որևէ խոչընդոտ չկա, բայց  կա նաև հակառակ

կարծիքը:  Օրինակ`  եթե կինը մինչև հղիության 12-րդ  շաբաթն ինքնաթիռով տեղ է մեկնում, վիժման կամ չզարգացող հղիության ռիսկը մեծանում է:  Հիմա չգիտենք, եթե հղին չմեկներ, կպահվե՞ր հղիությունը, թե՞ ոչ: Բայց փաստ է, որ խնդիրն առավել հաճախ ի հայտ է գալիս ինքնաթիռով ճամփորդած կանանց մոտ:

Ուստի,  երբ նոր է զարգանում հղիությունը, ինքնաթիռային ուղևորությունները ցանկալի չեն: Նույնը նաև հղիության վերջին փուլում` 32 շաբաթականից հետո: Հանգիստը ցանկալի է կազմակերպել հղիության 2-րդ եռամսյակում: Հղիները  սովորական առողջ մարդիկ են, ուղղակի` ռիսկի մեծ խմբերով, այնպես որ հանգստավայրում պետք է հետևեն նույն կանոններին, ինչ բոլորը:

Բայց հղիները ինֆեկցիոն առումով ավելի խոցելի են ծովափնյա հանգստի պարագայում: Կեղտոտ ջրի հետ շփումը մեծացնում է սեռական ուղիների վարակվելու հավանականությունը, որոնցով հետո երեխան պետք է ծնվի: Ուստի, լողափ ընտրելիս պետք է բծախնդիր լինել:

Գովազդ