Կարե՞լի է, արդյոք, պահել բուսական դիետա հղիության ընթացում

Նախածննդյան շրջան

Բուսակեր կանանց մոտ հղիության ընթացքում հարց է առաջանում` կարելի՞ է, արդյոք, նույն սննդակարգը պահպանել  հղիության ընթացքում:

Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության դոցենտ և NPR լրատվական ծրագրի բլոգեր Տանյա Լաբրոզոն փորձել է գտնել հարցի հիմնավորված պատասխանը. անվնա՞ս է, արդյոք, բացառապես բուսական ծագման  սնունդը  հղիության ընթացքում։

Հղիության ժամանակ բուսակերության թեման  քիչ է ուսումնասիրված: Լամբոզոն հայտնի ամսագրից՝ An International   Journal of Obsterics and Gynaecology-ից  մեջբերում է անում, որտեղ ասված է, որ փորձեր գրեթե չեն կատարվել, բայց ունեցած տեղեկություններն էլ թույլ են տալիս  եզրակացնել,  որ բուսական և խիստ  բուսական սննդակարգն  անվնաս է հղի կնոջ  և պտղի համար, եթե ապագա մայրիկը հետևում է իր օգտագործած սննդին և ստանում է  անհրաժեշտ միկրոտարրերը և վիտամիները:

Հղի կնոջ ճաշացանկը պարտադիր պետք է լինի բազմազան, առողջարար և օգտակար: Լամբրոզոն ընդգծում է, որ այսպիսի ձևակերպումը լիովին թույլ է տալիս կնոջն  ընտրել բուսական դիետա և պահպանել այն ՝ առանց մտահոգվելու ապագա երեխայի առողջությամբ:

Պորտալ  One Green Planet-ը նշում է, որ հղի կինը պետք է օգտագործի բավարար չափաբաժնով ֆոլաթթու, Դ վիտամին, կալցիում, սպիտակուց և երկաթ:  Այդ ամենը կարելի է ստանալ բուսական սննդից եւս:

Օրինակ՝ բավարար չափաբաժնով ֆոլատ պարունակում է սպիտակ լոբին, ավոկադոն և  սոյայի ֆերմենտացված սնունդը: Կալցիում և D վիտամին կա սոյայի յոգուրտում և նշի կաթի մեջ: Սպիտակուցների պահանջը հագեցնում են բոլոր տեսակի ձավարեղենները և  սնկերը:

Հղի կնոջ օրգանիզմը կարող է ստանալ երկաթ ոսպից, սպանախից, քունջութից, մուգ շոկոլադից և բազուկից: Կարևոր է հիշել, որ բուսական սննդից երկաթն ավելի դժվարությամբ է յուրացվում, քան մսային սննդից: Այս հարցում կարող է օգնել վիտամին C-ն: Իսկ  օմեգա 3  ստանալու համար One Green Planet-ը խորհուրդ է տալիս  օգտագործել ուտելի  ջրիմուռներ:

 

Աղբյուրը ՝ mama.ru

Գովազդ