8 վնասակար սովորություններ, որոնցից հղիները պետք է խուսափեն –մաս 2

Նախածննդյան շրջան

Նյութի նախորդ մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ

5.Արագ սնունդ

Անխոս,  շատերին են գերում համբուրգերները, ֆրիները, քաղցր, գազավորված հյութերը: Բայց դրանք հաստատ ապագա փոքրիկի համար չեն: Արագ  սնունդն  օրգանիզմին վիտամիններ և միկրոտարրեր չի տալիս և դրանից օգուտ չկա: Արագ սնունդը նաև  կբերի ավելորդ կիլոգրամների: 

6. Օգտակար մթերքների բացակայությունը ճաշացանկում

Ցավոք, հղիության ընթացքում դժվար է քեզ ստիպել ուտել այն, ինչը չես սիրում: Երեխա սպասելու ընթացքում կանանց մի մասը հրաժարվում է կաթնաշոռից և յոգուրտից` արդարանալով, թե չեն սիրում:  Մինչդեռ սպիտակուց պարունակող  մթերքներն անհրաժեշտ են փոքրիկին: Ամինաթթուները մանկիկի օրգանիզմի բջիջների այսպես ասած «աղյուսներն» են:  Ըստ հետազոտությունների, նորածնի թերքաշության պատճառ կարող է լինել այն, որ մայրիկը բավարար քանակությամբ պրոտեին պարունակող սնունդ չի ընդունել:

Իհարկե,  սպիտակուց  է պարունակվում ընկույզի, մսի մեջ, բայց  կաթնամթերքը նաև կարգավորում է աղիքների միկրոֆլորան:

Պետք չէ մոռանալ , որ կաթնամթերքը հարուստ է նաև  ֆոսֆորով, կալցիումով և վիտամին Դ-ով, որոնք անհրաժեշտ են փոքրիկի ոսկրերի և ատամների զարգացման համար, նաև նյարդային  և սիրտ-անոթային համակարգերին:

7. Հեղուկի պակաս

Գաղտիք չէ, որ օրգանիզմի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է բավարար հեղուկի չափաբաժին: Հղի կանայք պետք է հետևեն հեղուկի ընդունման չափաբաժնին: Առաջին հերթին պետք է ընտրել ճիշտ ըմպելիք:

Օգտակար է ջուրը՝ առանց գազի, թարմ քամած հյութը՝ առանց շաքարի և թույլ կանաչ թեյը:

Հիշե՛ք, որ մարդու համար ամենալավ հեղուկը համարվում է մաքուր  ջուրը՝ առանց գազի: Ջուրը չի հագեցնում միայն ծարավը, այլ նաև օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիներից:

Հիշե՛ք, որ հղիության վերջին ամիսների ընթացքում հյութերի և ապուրների օգտագործումը պետք է կազմի օրական 1.5 լիտր: Բժշկի խորհրդով կարելի է փոքրացնել ջրի չափաբաժինը, որ չլինեն այտուցներ:

8.Չափից շատ սնվել

Ամենավատ սովորություններից մեկը չափից շատ սնվելն է, որն արդարացվում է հիմնավորմամբ, թե  հղիները  սնվում են երկուսի համար: Իրոք,  պետք է սնվել երկուսի համար, բայց ոչ թե երկուսի չափաբաժնով:

Չափից շատ սնվելու պարագայում հղիներին խանգարում է ստամոքսի  ծանրությունը, նաև  նրանք հավաքում են ավելորդ կիլոգրամներ: Հղիների ճարպակալումը  նաև նվազեցնում է  հյուսվածքների առաձգականությունը, որն էլ կարող է դժվարություններ առաջացնել ծննդաբերության ժամանակ:

Բացի այդ, որքան շատ է կինը քաշ հավաքում հղիության ընթացքում, հետո այդքան ավելի շատ աշխատանք պետք է տանի դրանից ազատվելու համար:

Ամփոփելով`ցանկալի է, որ հղիները ճիշտ սնվեն, սնունդը մանրակրկիտ ծամեն, չափից շատ չուտեն:

Աղբյուրը` mamka.ru

 

Գովազդ