Կարելի՞ է, արդյոք, հղիներին ընտանի կենդանի պահել տանը եւ որո՞նք են վտանգները

Նախածննդյան շրջան

Շատ հղիներ պահում են ընտանի կենդանիներ՝ կատուներ, շներ, ծովախոզուկներ, կրիաներ, ձկներ, թռչուններ և այլ կենդանիներ: Այս կենդանիներն ընտանիքում են ապրում տարիներ շարունակ և հաճախ դառնում են ընտանիքի անդամ: Ընտանի կենդանիներ պահելով՝ մարդիկ ստանձնում են մեծ պատասխանատվություն: Կենդանիներին պետք է կանոնավոր կերակրել, զբոսանքի տանել և հետևել նրանց առողջությանը:

Բայց մի՞թե ընտանի կենդանիների խնամքը հղիության ընթացքում մոր և ապագա փոքրիկի համար վտանգավոր չէ: Այս անհանգստությունները լիովին արդարացված են և հասկանալի: Գաղտնիք չէ, որ կենդանիները փոխանցում են վարակներ և ալերգիկ հիվանդությունների պատճառ են դառնում:  Ցավոք, կան իրավիճակներ, երբ անցանկալի է ոչ միայն ընտանի կենդանիների հետ շփումը, այլև ընդհանրապես ցանկացած շփում  կենդանիների հետ:

Ալերգիա ընտանի կենդանիներից

Հղիության ընթացքում ապագա մայրիկի  իմունային համակարգը փոխվում է, եւ կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ կենդանու մորթուց, քրտինքից ու այլ մարմնական հեղուկներից, որոնք գոլորշանում են օդում: Հաճախ ալերգիաներ են առաջանում նաև կենդանու խնամքի պարագաներից, oրինակ՝ թռչնի կամ ձկան կերից:

Ալերգիան ընտանի կենդանիներց կարող է արտահայտվել մաշկի վրա՝ ցանի տեսքով, որը հնարավոր է ուղեկցվի ջերմության բարձրացմամբ: Ալերգիայի ախտանիշներն են՝ աչքերի բոորբոքումը (աչքերի կարմրություն, աչքերից ջուր հոսել) կամ հարբուխը (քթից հոսել առատ ու թափանցիկ լորձ): Այսպիսի ախտանիշերի առաջացման դեպքում պետք է հրաժարվել ընտանի կենդանուց: Ընտանի կենդանիների բուրդը կամ բմբուլները երբեմն իրենց մեջ կրում են տիզեր, որոնք կարող են առաջացնել վտանգավոր հիվանդություններ: Բացի այդ, ցանկացած ընտանի կենդանի կարող է զբոսանքի ժամանակ վարակվել այլ կենդանիներից:

Շարունակելի

Աղբյուրը՝ 9months.ru

Գովազդ