17 իրավիճակներ, որոնց առաջին անգամ հանդիպում ես հղիության ընթացքում - մաս 3

Նախածննդյան շրջան

Նյութի առաջին մասն ընթերցեք այստեղ

Նյութի երկրորդ մասն ընթերցեք այստեղ

Առաջին անգամ չափսերիդ հետ կապված մեկնաբանություններ են անում

Երբեմն տհաճ է, երբ տպավորություն է ստեղծվում, թե կրում ես ինչ-որ տարբերանշան և բոլորը դրա վերաբերյալ անում են ոչ տեղին մեկնաբանություններ:

Հիշի՛ր, երբ որեւէ մեկը հղիության վերաբերյալ քեզ հետ կիսվում է իր փորձով, ընդամենը ուզում է քեզ օգտակար լինել: Իսկ չափսերը ժամանակավոր են, չէ որ քո փորիկում եւս մի մարդուկ է բնակվում:

Առաջին անգամ չես կարողանում ինքնուրույն վեր կենալ

Ցանկանում ես բազմոցից վեր կենալ, բայց չի ստացվում: Հավանաբար փոքրիկիդ քաշը քեզ սոսնձել է բազմոցին: Յոթերորդ ամսից հետո որովայնիդ չափսերը կխանգարեն  անգամ կանգնել: Այդպես կլինի նաև առավոտյան մահճակալից վեր կենալիս: Կարող ես խնդրել զուգընկերոջդ, որ օգնի քեզ մահճակալից վեր կենալ:

Առաջին անգամ կծկում ես զգում

Պետք է արդեն տեղյակ լինես, որ հղիության ընթացքում ունենալու ես նախածննդաբերական ցավեր: Դաշտանային ցավեր հիշեցնող այդ զգացումը ոչինչ է փոքրիկ հրաշքի դիմաց:  Կծկումներ կլինեն մինչ նրա լույս աշխարհ գալը:

 

Երբ հասկանում ես, որ ծննդաբերում ես

Կունենաս կծկումներ և ցավեր: Ժամանակն է: Հաջորդ քայլը նրա հետ հանդիպումն է: Երանությու~ն…

Աղբյուրը՝ parents.com

Գովազդ