Անալիզներ, հետազոտություններ հղիության ընթացքում. մասնագետը ներկայացնում է պարտադիր ցանկը

Նախածննդյան շրջան

Հարցերին պատասխանել է Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Թումասյանը:

 

Ի՞նչ անալիզներ պետք է հանձնի հղի կինը

Հղին պետք է, նախևառաջ, հաշվառման կանգնի բուժհաստատությունում: Պետք է հանձնի արյան անալիզ`  խումբն ու կարգը որոշելու, սիֆիլիսի և այլ սեռավարակների առկայությունը ստուգելու համար: Հղին պետք է հանձնի նաև բիոքիմիական անալիզներ` մեզ, քսուք հեշտոցից:

Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի հղի կինը՝ ըստ եռամսյակների

11 շաբաթականը լրանալուն պես՝ առաջին այցի ժամանակ,  հղին ուղեգրվում է ուլտրաձայնային հետզոտության, 20-22 շաբաթականում կատարվում է երկրորդը: 30-32 շաբաթականից բոլոր լաբորատոր հետազոտությունները կրկնվում են: Երրորդ ուլտրաձայնային հետազոտությունը, որպես կանոն,  կատարվում է 33-34 շաբաթականում: Անհրաժեշտության դեպքում, ըստ հղիի վիճակի և գանգատների, հետագայում հետազոտություններն ընդլայնվում են:

Ի՞նչ է իրենից ներկայացնում դոպլեր հետազոտությունը

Ցավոք, ոչ բոլոր հղիներն են տեղյակ` ինչ է իրենից ներկայացնում դոպլեր հետազոտությունը: Նրանց թվում է, թե տեսնելու են, օրինակ, երեխայի աչքերի գույնը: Դա սխալ պատկերացում է: Այս հետազոտությունը կատարվում է, եթե կա ցուցում:

 

 

 

Գովազդ