Կաթնամթերքը հղիության ընթացքում. ո՞ր տեսակին նախապատվություն տալ

Նախածննդյան շրջան

Հարցերին պատասխանում է «Աշտարակ-կաթ»  ընկերության որակի վերահսկման բաժնի մասնագետը: 

 Պետք է, արդյո՞ք, օգտագործել կաթնամթերք հղիության ընթացքում և որքանո՞վ է օգտակար: 

Հղիության ընթացքում խրախուսվում է կաթնամթերքի օգտագործումը, քանի որ այն  պարունակում է  մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ: 

Ի՞նչ տեսակի սննդամթերք օգտագործել հղիության ընթացքում, և կաթնամթերքի ո՞ր տեսակին նախապատվություն տալ: 

Հղիության ընթացքում ցանկալի է շատ  օգտագործել կաթնաշոռ: Այն օգտակար է ոչ միայն հղի կնոջը, այլև պտղին, քանի որ պարունակում է կալցիում, սպիտակուցներ, վիտամիններ: Կարելի է օգտագործել թե՛ յուղալի, թե՛ անյուղ կաթնաշոռ: Այս դեպքում պետք է հաշվի առնել, թե հղին որ տեսակին է  նախապատվություն տալիս, քանի որ նույն կաթնաշոռն է, տարբերությունը միայն յուղայնության մեջ է:

 Կաթնամթերքի ո՞ր տեսակով է հնարավոր պայքարել հղիության ընթացքում առաջացող սրտխառնոցի դեմ: 

Սրտխառնոցի դեմ պայքարելու համար կարելի է օգտագործել մածուն: 

Ճի՞շտ է թեզը, որ մածունն իջեցնում է ճնշումը,  ինչպե՞ս մատուցել հղի կնոջը: 

Իսկապես, մածունն իջեցնում է ճնշումը: Դա պայմանավորված է մածունի թթվությամբ: Հղիների դեպքում, եթե մածուն ուտելու ցանկությունը մեծ է, ապա դրանից անմիջապես հետո պետք է շոկոլադ ուտել, որպեսզի ճնշումը չիջնի:

 

 

Գովազդ