Հղիությունը քառասուն տարեկանից հետո  

Նախածննդյան շրջան

Շատ կանայք այսօր երեխաներ ունենալու հարցում չեն շտապում։ Նախընտրում են, նախ,  կարիերա ստեղծել, ունենալ  ֆինանսական կայուն եկամուտներ։ Ըստ հետազոտությունների՝ մեծ տարիքում երեխաներ ունենալու միտումը տարեցտարի աճում է։

Բայց արդյո՞ք սա լավ է։ Եկեք պարզենք։

40 տարեկանից հետո հղիանալը ավելի դժվար է։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ քառասունն անց կանանց մոտ ինքնուրույն հղիանալու հավանականությունը 25% է, քառասուներեքում հավանականությունը նվազում է մինչև 10%,  իսկ քառասունչորսում՝ ընդամենը 1.6%։

Փոքրիկի առողջական վիճակը կախված է նաև հայրիկի տարիքից։

Տղամարդը կարող է հայր դառնալ անգամ յոթանասուն տարեկանում, բայց դրանից  նրա օրգանիզմը չի երիտասարդանում։ Որքան մեծ է հայրը, այնքան ավելի բարձր է հավանականությունը, որ երեխան կունենա ժառանգական հիվանդություններ կամ Դաունի համախտանիշ, ինչպես նաև շիզոֆրենիա կամ նյարդային համակարգի այլ խանգարումներ։

Հնարավոր է, որ հղիությունը ծանր ընթացք ունենա։

40 տարեկանից հետո հղիությունը կարող է ծանր ընթացք ունենալ։ Կանանց մոտ այս տարիքում մեծանում է վիժելու հավանականությունը։ 40 տարեկանում վիժումը հավանական է կանանց  40%-ի մոտ,  իսկ 45 տարեկանից հետո՝ 80%-ի մոտ։ Բացի այդ, մեծ է շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը։ Իսկ փոքրիկը կարող է ծնվել անբավարար քաշով կամ վաղաժամ։

40 տարեկանից հետո դժվար կլինի նաև ինքնուրույն ծննդաբերելը։ Ըստ հետազոտությունների՝ այս տարիքում ծննդաբերությունների կեսից ավելին կատարվում է կեսարյան հատումով՝ ելնելով տարբեր ցուցումներից։ 

Աղբյուրը՝ mama.ru

 

Գովազդ