Կաթի օգտակարությունը հղիների համար

Նախածննդյան շրջան

Կաթը վիտամիններով ու սննդանյութերով հարուստ կաթնամթերք է, որի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում մարդու առողջական վիճակի վրա՝ մասնավորապես հղիության ընթացքում:

 Կաթի բաղադրության մեջ կան՝

  1. սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են երեխայի մկանային հյուսվածքների ձևավորման համար,
  2. ճարպաթթուներ, որոնք դրական ազդեցություն են ունենում երեխայի նյարդային համակարգի վրա,
  3. նատրիում, մագնեզիում, կալիում, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման համար,
  4. կաթնաշաքար, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ներքին օրգանների աշխատանքը, ճարպերի, վիտամինների և սպիտակուցների սինթեզը,
  5. վիտամիններ A, B, D, E, PP, K, C, որոնք բնական ֆերմենտներ են,
  6. միկրոտարրեր, ինչպիսիք են ֆոսֆորը, ծծումբը, պղինձը, կոբալտը, յոդը, ֆտորը, ցինկը:

 

Ինչպե՞ս օգտագործել կաթը հղիության ընթացքում

Կաթը հավելյալ սնունդ չի համարվում և խորհուրդ չի տրվում այն անմիջապես ուտելուց հետո խմել: Դա կարող է դժվարացնել մարսողությունը:

Ձեր օրգանիզմը շատ ավելի լավ կյուրացնի կաթը, եթե այն խմեք քաղցած վիճակում:

Հղիության ընթացքում խորհուրդ է տրվում խմել այծի կաթ: Դրա յուղայնությունն ավելի ցածր է, և այն ունի գրեթե նույն բաղադրությունը,  ինչ կրծքի կաթը: Այծի կաթը դրական  է ազդում նաև կնոջ  նյարդային համակարգի վրա:

Ամենաօգտակարը հում կաթն է, սակայն հում կաթ խմել խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմներ պարունակել։ Օրինակ` հիվանդ կենդանու կաթի օգտագործումը կարող է մեծացնել  վարակիչ հիվանդություններով վարակվելու ռիսկը։

 

empiremam.com

Գովազդ