Եթե պլանավորում եք երեխա ունենալ, կարդացեք սա

Նախածննդյան շրջան

Դուք պլանավորում եք երեխա ունենալ, հրաշալի է։ Սակայն մինչև հղիանալն անհրաժեշտ է անցնել մի շարք հետազոտություններ՝ առողջ բալիկ ունենալու համար։

Հետազոտություններ

  1. Գինեկոլոգ. առաջին բժիշկն է, որին պետք է դիմել հղիություն պլանավորելուց առաջ։
  2. Թերպևտ. մինչև հղիանալը պետք է ստուգել բոլոր օրգանները, ինչպես նաև հասկանալ շաքարային դիաբետի, սրտամկանի հետ կապված ու այլ հիվանդությունների հավանականությունը։
  3. Ատամնաբույժ. ատամների հետ կապված բոլոր խնդիրները պետք է լուծել նախքան հղիությունը։ Քանի որ հղիության ընթացքում Դուք կալցիումը պետք է կիսեք երեխայի հետ։
  4. Սպերմոգրամա. 40 տոկոս դեպքերում հղիություն չի գրանցվում տղամարդու սերմի ցածր տոկոսի պատճառով։
  5. ՈւՁՀ հետազոտություն. մինչև հղիությունը պետք է ստուգել կնոջ փոքր կոնքի օրգանները՝ ձվարաններ, արգանդ։
  6. Անհրաժեշտ է պարզել վահանաձև գեղձում հակամարմինների քանակը։
  7. Անհրաժեշտ է հանձնել արյան և մեզի անալիզ՝ բացառելու մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ հեպատիտ В և С։
  8. Պարզել հերպեսի առաջացման հավանականությունը։
  9. Բացառել հնարավոր վարակները։

 Անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո անհրաժեշտ է պատրաստվել հղիությանը 

  1. Հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից։
  2. Վարել առողջ ապրելակերպ։ Զբաղվել սպորտով, իսկ հղիության ընթացքում կարելի է լողավազան գնալ։
  3. Կարգավորել սննդակարգը՝ բացառելով յուղոտ, ծխեցված, կծու կերակուրները։ Հաճախ օգտագործեք թարմ բանջարեղեն, միրգ։
  4. Քիչ ժամանակ անցկացրեք համակարգչի առջև: 

Ո՞ր դեպքում է անհրաժեշտ անհանգստանալ 

Մասնագետները պնդում են, որ պետք է անհանգստանալ, եթե մեկ տարի առանց պաշտպանվելու սեռական կյանքով ապրելու դեպքում հղիություն չի գրանցվում։ 

Չհղիանալու հիմնական պատճառները 

Մասնագետներն առանձնացնում են երեք հիմնական պատճառ, որոնց դեպքում կինը չի հղիանում.

  1. Խնդիրներ օվուլյացիայի հետ
  2. Արգանդափողերի անանցանելիություն
  3. Էնդոմետրիոզ։ 

Ինչ վերաբերում է տղամարդու անպտղությանն, ապա ուշադրություն պետք է դարձնել սերմի տոկոսի և ակտիվության վրա։

 

Աղբյուրը՝ Vospitaj.com

 

Գովազդ