Սեքսը հղիության ընթացքում․ 3 հարց ու պատասխան

Նախածննդյան շրջան

Թույլատրելի՞ է սեքսը հղիության ընթացքում 

Եթե հղիությունը ընթանում է նորմալ հունով, ապա կարելի է սեքսով զբաղվել։ Կան, իհարկե, դեպքեր, երբ սեռական հարաբերություն ունենալն արգելված է կամ թույլատրվում է մինչև որոշակի ժամանակահատված։ Սա կախված է հղիության ընթացքից։ Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ. նա ավելի հստակ կասի՝ թույլատրելի է Ձեզ սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում, թե ոչ։ 

Հղիության ընթացքում սեռական հարաբերություն ունենալը կարո՞ղ է վնասել երեխային

Ոչ, հղիության ընթացքում սեքսը ոչ մի կերպ չի կարող վնասել երեխային։ Կնոջ անատոմիական կառուցվածքն այնպիսին է, որ արգանդում երեխան առավելապես պաշտպանված է լինում։ Իսկ կնոջ արգանդի վզիկի հատվածում առկա լորձանման նյութը պաշտպանում է երեխային վարակներից։ Իսկ սեռական հարաբերության ընթացքում տղամարդու սեռական օրգանը ոչ մի կերպ չի կարող թափանցել արգանդ։ 

Սեռական հարաբերությունները կարող են հանգեցնել երկունքի ցավերի կամ վիժման 

Ո՛չ, եթե հղիությունն ընթանում է առանց խնդիրների։ Օրգազմի ընթացքում հնարավոր է՝ արգանդի շրջանում կծկումներ զգաք, սակայն սա ևս վտանգավոր չէ։

 

Աղբյուրը՝ www.babycenter.com

Գովազդ