Հղիության ընթացքը. ամիս երկրորդ

Նախածննդյան շրջան

Հղիության երկրորդ ամսում հաճախ կանայք աղի սննդի կարիք են ունենում, շատերն էլ ունենում են իրենց նախընտրած կերակուրը: Դիետոլոգների խոսքով` օրգանիզմի նոր «քմահաճույքները» չպետք է անտեսել. հավանական է, որ օրգանիզմը ինչ-որ կարևոր տարրերի պակաս ունի: Օրինակ, կալիումի և աղի պակասության դեպքում թթու վարունգ ուտելու ցանկություն է առաջանում:  Սա ժամանակ է, երբ պետք է սննդից առավելագույնս ստանալ վիտամիններ, հանքանյութեր:

Հղիության ընթացքում ճիշտ սնունդը շատ կարևոր է երեխայի զարգացման համար: Սակայն հղիության երկրորդ ամսում օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են տհաճ զգացողություններ առաջացնել, ինչպես սրտխառնոց, թուլություն:  Եթե նման իրավիճակ է, անհանգստանալ պետք չէ, քանի որ դա անցողիկ է: Ուղղակի պետք է քայլեր ձեռնարկել, տոքսիկացիան մեղմելու համար:

Ինչպես մեղմել տոքսիկացիան.

  • Առավոտյան արթնանալուց մի շտապեք վեր կենալ: Մի քանի րոպե պառկած մնացեք, շրջվեք կողքի վրա, ոտքերն իջեցրեք մահճակալից և առանց շտապելու նստեք անկեղնում
  • Նախաճաշեք անկողնում. դա զգալիորեն կմեղմի սրտխառնոցը և այրոցի զգացումը ստամոքսում
  • Օրական անպայման սնվեք 4-5 անգամ: Նաև շատ խմեք հյութեր, թեյ:
  • Ժամանակ առ ժամանակ մի շերտ լիմոն կերեք կամ տանն օգտագործեք ցիտրուսային մրգերի բույրով լամպեր:

  • Ժամանակ առ ժամանակ մի շերտ լիմոն կերեք կամ տանն օգտագործեք ցիտրուսային մրգերի բույրով լամպեր: Ցիտրուսայինների հոտը օգնում է հաղթահարել տոքսիկացիան
  • Դիմեք Ձեր բժշկին. նա կարող է հատուկ դեղահաբեր նշանակել

Եթե բոլոր խորհուրդներին հետևելուց հետո սրտխառնոցը չի անցնում, անպայման դիմեք բժշկի:

Հղիության երկրորդ ամսում օրգանիզմը սկսում է փոխվել: Մարմնամասերը կլորանում են, դիմագծերը ավելի արտահայտիչ են դառնում: Հնարավոր է, որ քաշը 1-2 կգ-ով ավելանա: Քաշի համար մտահոգվել պետք չէ, քանի որ ծննդաբերությունից հետո օրգանիզմն արագ կվերականգնվի: Սակայն դրա համար հարկավոր է ճիշտ սնվել հղիության ժամանակ.

  • Նախաճաշին խուսափեք բուլկիներից, բուտերբրոդներից և այն մթերքներից, որոնք հարուստ չեն վիտամիններով: Ավելի օգտակար է կաթնաշոռը, մրգերը, թարմ հյութը
  • Ճաշը բազմազան դարձրեք մսեղենով և ձկնեղենով, նաև բազմազան շիլաներով
  • Ընթրիքին նախապատվությունը տվեք բանջարեղենին կամ մածունին: Ընդ որում, հարկավոր է սնվել քնելուց առնվազն 2 ժամ առաջ:

Հարկավոր չէ կրկնակի չափաբաժնով ուտել. Հիմա կարևոր է ոչ թե սննդի քանակը, այլ որակը: Չէ որ երեխայի զարգացման համար հարկավոր են շատ վիտամիններ, հանքանյութեր:

Գովազդ