9 ամիսներն արդեն անցյալում են և ժամանակն է, որ փոքրիկը լույս աշխարհ գա: Չնայած ծննդաբերության մոտավոր ժամանակը որոշված է, սակայն փոքրիկը կարող է նաև մի քանի օր շուտ ծնվել: Մայրիկը սովորաբար այդ օրերին սպասողական վիճակում է` ուշադրությամբ հետևելով օրգանիզմում կատարվող ամեն մի փոփոխությանը:
Ծննդաբերության նախանշանները
Ինքնազգացողության առաջին փոփոխությունները ի հայտ կգան դեռ ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ:
Փորը ներքև է իջնում. Սա բնական երևույթ է, պտուղը ներքև է իջնում: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ մեկ օրվա ընթացքում:
Առկա է մշտական թմրած ցավ ողնաշարում:
Կեղծ ցավեր. Խուճապի մատնվելու կարիք չկա, եթե փորի ներքևի մասում թեթև ցավեր զգաք: Սրանք ծննդաբերության առաջին նշաններն
9 ամիսներն արդեն անցյալում են և ժամանակն է, որ փոքրիկը լույս աշխարհ գա: Չնայած ծննդաբերության մոտավոր ժամանակը որոշված է, սակայն փոքրիկը կարող է նաև մի քանի օր շուտ ծնվել: Մայրիկը սովորաբար այդ օրերին սպասողական վիճակում է` ուշադրությամբ հետևելով օրգանիզմում կատարվող ամեն մի փոփոխությանը:
Ծննդաբերության նախանշանները
Ինքնազգացողության առաջին փոփոխությունները ի հայտ կգան դեռ ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ:
Փորը ներքև է իջնում. Սա բնական երևույթ է, պտուղը ներքև է իջնում: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ մեկ օրվա ընթացքում:
Առկա է մշտական թմրած ցավ ողնաշարում:
Կեղծ ցավեր. Խուճապի մատնվելու կարիք չկա, եթե փորի ներքևի մասում թեթև ցավեր զգաք: Սրանք ծննդաբերության առաջին նշաններն են, որոնք անկանոն կերպով են դրսևորվում և շուտ անցնում:Լորձարտադրություն. Սա վկայում է արգանդի վզիկի բացման մասին: Սակայն սա դեռ ոչինչ չի ասում ծննդաբերության ժամկետների մասին: Դա կարող է տեղի ունենալ ինչպես ծննդաբերության օրը, այնպես էլ մեկ շաբաթ առաջ:
Ցավեր. Սա ծննդաբերության հիմնական նախանշանն է: Սկսվելուց հետո դեռ մի քանի ժամ ունեք հիվանդանոց հասնելու համար: Ցավերը սկսվում են մեղմ նոպայի տեսքով և տևում 30 վայրկյան: Կրկնվում են 20-30 րոպեն մեկ: Ընդ որում, ցավերի նոպաների միջակայքն աստիճանաբար կրճատվում է:
Եթե առաջին ծննդաբերությունը չէ, ապա ցավերի միջակայն ավելի կարճ է: Ուստի պետք է հիվանդանոց շտապել պտղաջրերի հեռանալուց անմիջապես հետո: