Մայրիկի և փոքրիկի առողջության այբուբենը. մաս 2-րդ

Նախածննդյան շրջան

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Վիտամին C

Հանրահայտ  վիտամին C կամ ասկորբինաթթուն մասնակցում է արյունաստեղծմանը, նպաստում է վնասված մաշկի վերականգնմանը, ամրացնում է իմունային համակարգը:  Մոր օրգանիզմում վիտամին C-ի պակասը պատճառ է դառնում պաշտպանական ուժերի նվազման, սակավարյունության,  մաշկի տակ և երակների արյունազեղումների, լնդերի արյունահոսության,  երբեմն էլ կարող է վիժման պատճառ դառնալ:

Այս վիտամինի ավելցուկի դեպքում ախտահարվում են երիկամները, ինչ դեպքում էլի բարդանում է հղիության ընթացքը:

Վիտամին C-ի հիմնական աղբյուրներն են ցիտրուսայինները, հոնը, հաղարջը, կանաչ խնձորը, կանաչ սոխը, կարտոֆիլը:

Վիտամին B9 /ֆոլիք թթու/

Վիտամին B9-ը կարևոր է օրգանիզմի համար: Այն անմիջական ազդեցություն ունի պտղի

ձևավորման և զարգացման վրա, պաշտպանում է գլխուղեղի և ողնուղեղի հնարավոր արատներից:  Այս նյութի պակասը կարող է հանգեցնել մոր մոտ սակավարյունության, տոքսիկոզի, պլացենտայի շերտազատմանը, հղիության վաղաժամ ընդհատման:

Այս վիտամինը պարունակվում է կանաչ բանջարեղենններում/ կաղամբ, բրոկոլի, մաղադանոս, կանաչ պղպեղ, սպանախ, լոբի/, նարնջում և թուրինջում, լյարդում, թռչնամսում, ձվերում և այլն:

Սակայն անգամ սննդակարգը թվարկված մթերքներով հարստացնելու դեպքում  միշտ չէ, որ կարելի է վստահ լինել, որ օրգանիզմը բավարար քանակությամբ ստանում և ամենակարևորը` յուրացնում է այս վիտամինը:  Բացի այդ, պարզվել է, որ այս վիտամինի սինթետիկ տարբերակն ավելի հեշտ է յուրացվում, քան դրա բնակատ տարբերակը: Այդ պատճառով էլ այս վիտամինը նշանակում են բոլոր հղիներին` անկախ նրանց սննդակարգից:

Շարունակելի

Գովազդ