Ինչ պետք է անել մինչև հղիության պլանավորումը. մաս 3

Նախածննդյան շրջան

Նյութի երկրորդ մասը կարդացեք այստեղ:

Ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը կարող է վնասել պտղին ու վիժման պատճառ ահնդիսանալ: Հղիության ընթացքում ծխելը կարող է հանգեցնել վիժման, արյունահոսության, վաղաժամ ծննդաբերության և նորածնի ցածր քաշի:

Ծխելը նաև կարող է հանգեցնել Մանկական հանկարծամահության համախտանիշի, երբ երեխաները մահանում են առանց որևէ նկատելի պատճառի:

Ծխողների երեխաները դպրոցում կարող են ցուցաբերել վատ առաջադիմություն, նրանց ֆիզիկական զարգացումը ևս կարող է հետ մնալ:

Վտանգավոր է նաև երկրորդային ծուխը: Ուրիշի ծխած ծխախոտի ծուխը շնչելը կարող է կնոջ և երեխաների առողջությանը վնաս հադցնել: Տանը կամ մեքենայում ծխելն ավելի վտանգավոր է, քանի որ ծուխը կուտակվում է ներսում, և այս պարագայում նույնիսկ օդորակիչներն ու բաց պատուհանները չեն կարող օգնել:

Երեխաները, որոնք ապրում են ծխողների ընտանիքում, առավել հաճախ են ունենում այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են հազը, շնչառության հետ կապված խնդիրներ, ինչպես օրինակ՝ ասթման, ականջի վարակները: Երկրորդային ծուխը կարող է պատճառ հանդիսանալ նաև Մանկական հանկարծամահության համախտանիշի:

Ապագա ծնողներն իրենց տունը և մեքենան պետք է զերծ պահեն ծխախոտի ծխից:

 

Ալկոհոլ օգտագործելու դեպքում հղի կնոջ մոտ կարող է զարգանալ Պտղի ալկոհոլային համախտանիշ, որը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, ինչպիսիք են մտավոր թերզարգացումը, աճի դանդաղումը, գլխի դիմային հատվածի անկանոնությունները, գլխի փոքր չափսերը և այլն: Մինչև հղիանալը կամ հղիության ընթացքում կանայք պետք է ալկոհոլ չօգտագործեն:

 

Մարմնի ավելորդ քաշով կնոջ մոտ հղիության ընթացքում առավել բարձր է զարկերակային բարձր ճնշման, ինչպես նաև դիաբետի առաջացման հավանականությունը: Միևնույն ժամանակ, մարմնի ավելորդ քաշ ունեցող կինն առավել դժվար է անցկացնում հղիությունը և նրա մոտ ծննդաբերության ընթացքն ավելի երկար է տևում: Անհրաժեշտության դեպքում ապագա մայրիկները հղիությանը նախապատրաստվելուն զուգընթաց պետք է ձերբազատվեն մարմնի ավելորդ քաշից: Կանայք պետք է խորհրդակցեն բժշկի հետ մինչև հղիանալը ֆիզիկական վարժությունների որոշակի պլան ունենալու վերաբերյալ՞ Կնոնավոր միջին ծանրաբեռնվածության վարժություններն օգտակար են կնոջ և նրա ապագա մանկիկի համար և կարող են շարունակվել նաև հղիության ընթացքում:

 

Շատ կարևոր է նաև կնոջ ատամների առողջությունը: Կինն իր ատամների առողջությամբ պետք է զբաղվի ինչպես մինչև հղիանալը, այնպես էլ հղիության ընթացքում: Կինը պետք է այցելի ատամնաբույժի՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվություն և բուժում ստանալու նպատակով:

 

 

Գովազդ