Վիտամին D
Այս վիտամինը պատասխանատու է մայրիկի և փոքրիկի ոսկորների և ատամների ամրության համար, կարգավորում է օրգանիզմում և կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը:
Սրանով հատկապես հարուստ է ձկնեղենը և այլ ծովամթերքները: Սակայն չարաշահել պետք չէ, առավելևս պետք րէ վիտամին D պարունակող հաբեր ընդունել առանց բժշկի նշանակման:
Այս վիտամինի չափազանց շատ օգտագործումը մոր երակներում առաջացնում է կալցիումական աղերի նստվածք /սա կարող է երիկամների հետ խնդիրներ առաջացնել/: Վիտամին D-ի ավելցուկը նաև արագացնում է երեխայի գանգի ոսկրացման պրոցեսը, որը կանդրադառնա նաև ծննդաբերության ընթացքի վրա:
Վիտամին E
Այս վիտամինը մասնակցում է մոր և մանկան օրգանիզմում ընթացող գրեթե բոլոր

նյութափոխանակության պրոցեսներում: Այս վիտամինի պակասությունը, հատկապես հղիության վաղ փուլում, կարող է պատճառ դառնալ վիժման և վաղաժամ ծննդաբերության:
Իսկ ավելցուկը կարող է արյունազեղումներ առաջացնել տարբեր օրգաններում:
Վիտամին E շատ է պարունակվում բուսական յուղերում. սոյայի յուղում, ձվի դեղնուցում, լյարդում, ձավարեղենում, հնդկաձավար, լոբազգիներում:
Վիտամին K
Այս վիտամինը մասնակցում է արյան մակարդման գործընթացին, ինչը շատ կարևոր է ծննդաբերության ժամանակ:
Վիտամին K-ի հիմնական աղբյուրներն են սպանախի, եղինջի, հազարի կանաչ տերևենրը, մասուրը, գազարը, պոմիդորները:
Շարունակելի
Այս թեմայով կարդացեք նաև
Մայրիկի և փոքրիկի առողջության այբուբենը. մաս 1-ին
Մայրիկի և փոքրիկի առողջության այբուբենը. մաս 2-րդ
Մայրիկի և փոքրիկի առողջության այբուբենը. մաս 3-րդ