Մայրիկի և փոքրիկի առողջության այբուբենը. մաս 5-րդ

Նախածննդյան շրջան

Երկաթ

Միկրոտարրեից պետք է ուշադրություն դարձնել, որ հղի կնոջ սննդակարգը հարուստ լինի երկաթով: Այն մասնակցում է էրիթրոցիտների ձևավորմանը, որը երեխային ապահովում է թթվածնով:

Երկաթ շատ է պարունակվում լյարդում, լոբազգիներում, ելակում, բալում, ծիրանում, պոմիդորում, եղինջում, նեխուրում:

Կալցիում

Այս տարրը անհրաժեշտ է աճող օրգանիզմին` ոսկորների և ատամների, նյարդային համակարգի, սրտերի և մկանների ձևավորման համար: Կալցիումի պակասը կարող է դանդաղեցնել պտղի աճի ընթացքը, իսկ մայրիկի

Երկաթ

Միկրոտարրեից պետք է ուշադրություն դարձնել, որ հղի կնոջ սննդակարգը հարուստ լինի երկաթով: Այն մասնակցում է էրիթրոցիտների ձևավորմանը, որը երեխային ապահովում է թթվածնով:

Երկաթ շատ է պարունակվում լյարդում, լոբազգիներում, ելակում, բալում, ծիրանում, պոմիդորում, եղինջում, նեխուրում:

Կալցիում

Այս տարրը անհրաժեշտ է աճող օրգանիզմին` ոսկորների և ատամների, նյարդային համակարգի, սրտերի և մկանների ձևավորման համար: Կալցիումի պակասը կարող է դանդաղեցնել պտղի աճի ընթացքը, իսկ մայրիկի մոտ առաջացնում է տոքսիկոզ և կարիես:

Կալցիում պարունակվում է կաթնամթերքներում, որոշ բանջարեղեններում /կաղամբ, սխտոր, նեխուր, մաղադանոս/, մրգերում և հատապտուղներում/ հաղարջ, ելակ, բալ/:

Չնայած դեղատներում վիտամինային կոմպլեքսների տեսականին բազմազան է, սակայն առանց բժշկի նշանակման, հատկապես հղիության ընթացքում, չի կարելի վիտամինային հաբեր ընդունել: Եթե այս ընթացքում վիտամինների ընդունումը ճիշտ կազմակերպվի, որպես պարգև կունենաք առողջ և զարգացող մանկիկ:

 

Այս թեմայով տես նաև`

Մայրիկի և փոքրիկի առողջության այբուբենը. մաս 1

Մայրիկի և փոքրիկի առողջության այբուբենը. մաս 2

Մայրիկի և փոքրիկի առողջության այբուբենը. մաս 3

Մայրիկի և փոքրիկի առողջության այբուբենը. մաս 4

Գովազդ