Երրորդ ավարտական եռամսյակում հղիությունը կլինի արտահայտված, բայց չնայած դրան պետք է լավ տեսք ունենալ:
Կարևոր է, որ շրջազգեստի եզրը հասնի ձկնամկանի կեսին, հակառակ դեպքում կդիտվեք հակաէսթետիկական:
Ստիպված կլինեք թարմացնել պահարանը` գնելով մի քանի հագուստ հատուկ հղիների համար:
Սպիտակեղեն
Սպիտակեղենը պետք է կարված լինի բնական կտորներից և բավարարի հղի և կերակրող կնոջ բոլոր պահանջները:
Ձեռք բերեք մի քանի կրծկալներ հատուկ հղի և կերակրող կանանց համար, որոնք լավ կպահեն կուրծքը, կունենան լայն բրետելներ և կկոճկվեն դիմացից:
Նման ձևի կրծկալները` լայն գոտով և բարձր բաժակներով, նկատելի կփոքրացնեն ճնշումը կրծքավանդակի մկանների վրա:
Երրորդ ավարտական եռամսյակում հղիությունը կլինի արտահայտված, բայց չնայած դրան պետք է լավ տեսք ունենալ:
Կարևոր է, որ շրջազգեստի եզրը հասնի ձկնամկանի կեսին, հակառակ դեպքում կդիտվեք հակաէսթետիկական:
Ստիպված կլինեք թարմացնել պահարանը` գնելով մի քանի հագուստ հատուկ հղիների համար:
Սպիտակեղեն
Սպիտակեղենը պետք է կարված լինի բնական կտորներից և բավարարի հղի և կերակրող կնոջ բոլոր պահանջները:
Ձեռք բերեք մի քանի կրծկալներ հատուկ հղի և կերակրող կանանց համար, որոնք լավ կպահեն կուրծքը, կունենան լայն բրետելներ և կկոճկվեն դիմացից:
Նման ձևի կրծկալները` լայն գոտով և բարձր բաժակներով, նկատելի կփոքրացնեն ճնշումը կրծքավանդակի մկանների վրա: Այդ պատճառով որոշ կանայք շարունակում են կրել այդ կրծկալները ողջ կերակրման ընթացքում:Պտուկների համար առաջարկվում է օգտագործել կոպիտ բամբակե կտորից ներդիրներ:
Հետագայում, կրծքով կերակրման ժամանակ, այդ ներդիրները փոխում են ուրիշով, որը լավ կներծծի խոնավությունը և կպահպանի հագուստը արտադրվող կաթից:
Ձեզ կարող է թվալ, որ այդպիսի կրծկալները հնաոճ են ու հակաէսթետիկ: Սակայն դիզայներները հոգացել ոն, որ հղի կինը համակրելի տեսք ունենա ևստեղծել են հղի և կերակրող կանանց համար կրծկալների գեղեցիկ մոդելներ:
Որոշ հղի կանայք նախընտրում են հագնել հագնել վարտիքներ, որովայնի տակով անցնող ռեզինով, սակայն դա անցանկալի է: Անհրաժեշտ է ձեռք բերել մի քանի զույգ բարձր բամբակյա վարտիքներ, որոնք ամբողջությամբ կծածկեն որովայնը:Կարող է թվալ, որ դուք տգեղ կդիտվեք, բայց կլինի շատ հարմար, քանի որ նման վարտիքները չեն ճնշի և չեն սահի:
Ինչպես և կրծկալները, այս վարտիքները պետք կգան նաև ծննդաբերությունից հետո, երբ անհրաժեշտ կլինեն ներդիրներ` արտադրությունից սպիտակեղենը պաշտպանելու համար:
Կոշկեղեն
Երրորդ եռամսյակում հղի կնոջ ոտքերի երակները կարող են լայնանալ, կամ կարող է զարգանալ հարթաթաթություն: Այդ պատճառով պետք չէ բարձրակրունկ կոշիկներից միանգամից անցում կատարել առանց կրունկի տնային կոշիկների: Որպեսզի ոտքերը չհոգնեն, անհրաժեշտ է հագնել փափուկ կոշիկ` փոքր կրունկով (3 սմ) կամ տանկետկայով և կլորացող լայն թաթով: Հարթաթաթության կանխարգելման և ամբողջ օրվա լարվածությունից հետո հոգնածությունը հանելու նպատակով մարզեք թաթի մկանները հետևյալ կերպ. Նստեք աթոռին, հատակին դրեք թաշկինակ, մատիտ կամ գնդակ ,և աշխատեք մի քանի անգամ իրերը բարձրացնել ոտքի մատներով:
Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց, Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան,
Այս թեմայով կարդացեք նաև.
Հագուստը հղիության ժամանակ. 2-րդ եռամսյակ