Դեմքի և պարանոցի մաշկի խնամքը հղիության ընթացքում -3

Նախածննդյան շրջան

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Ելակի դիմակ

Ելակի դիմակը հին սպիտակեցնող կոսմետիկական միջոց է: Տրորեք պտուղները և դրեք դիմակ 20-30 րոպե: Հանելուց հետո մաշկը տրորեք լորենու թուրմով, որը պատրաստվում է հետևյալ հարաբերությամբ` 2 ճ. Գդալ լորենու ծաղիկներին 1 ճ. Գդալ ջուր:

Ելակի և հաղարջի կրեմ

Ելակը և հաղարջը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, միկրոտարրեր և մաշկի համար օգտակար այլ կենսաբանական նյութեր:

Վերցրեք կես բաժակ հատապտուղների թարմ հյութ, մել թեյի գդալ լանոլին և այդքան էլ ալյուրի չափ մանրացրած վարսակ: Առաջին

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Ելակի դիմակ

Ելակի դիմակը հին սպիտակեցնող կոսմետիկական միջոց է: Տրորեք պտուղները և դրեք դիմակ 20-30 րոպե: Հանելուց հետո մաշկը տրորեք լորենու թուրմով, որը պատրաստվում է հետևյալ հարաբերությամբ` 2 ճ. Գդալ լորենու ծաղիկներին 1 ճ. Գդալ ջուր:

Ելակի և հաղարջի կրեմ

Ելակը և հաղարջը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, միկրոտարրեր և մաշկի համար օգտակար այլ կենսաբանական նյութեր:

Վերցրեք կես բաժակ հատապտուղների թարմ հյութ, մել թեյի գդալ լանոլին և այդքան էլ ալյուրի չափ մանրացրած վարսակ: Առաջին հերթին լուծեք լանոլինը եռացող ջրային գոլորշու վրա, այնուհետև ավելավրեք վարսակի ալյուրը: Հարեք ամբողջը մինչև համասեռ զանգվածի առաջացումը, հետո ավելացրեք հյութը:

Կրեմը քսեք ամեն օր` առավոտյան և երեկոյան:

Դդումից դիմակ

Դդումի դիմակն արդյունավետ է պեպեների և պիգմենտային հետքերի հեռացման համար:

Քերեք դդումը, քսուքը քսեք անձեռոցիկի վրա և դրեք դեմքին 10-15 րոպե: Այնուհետև լվացվեք սառը ջրով: Կարելի է դեմքը շփել ամեն օր, առավոտյան և երեկոյան, դդումի հեղուկով:

Շարունակելի

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց, Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան,

Գովազդ