Ֆիզիկական վարժություններ հղիության ժամանակ

Նախածննդյան շրջան

Հղիության ժամանակ կինը կարող է  ամրապնդել իր առողջությունը` զբաղվելով ֆիզկուլտուրայով, մաքուր օդում զբոսանքներով, մաշկի խնամքով, հրաժարվելով վտանգավոր սովորույթներից:

Հատուկ ֆիզիկական վարժությունները կարող են նպաստել մոր և պտղի առողջության ամրապնդմանը, հղիության  բնականոն ընթացքին, ծննդաբերության բարեհաջող ելքին:  Դուք կարող եք փորձել աէրոբիկ վարժություններ մկանների համար, շնչառական վարժություններ և լիցքաթափում:  Սակայն պետք է խուսափել սպորտային և պարային այնպիսի ձևերից, որտեղ պահանջվում են բարձր ոստյուններ, ցատկ, կտրուկ շարժումներ:

Ինչ վերաբերում է լողին, ապա լողանալուց առաջ, հատկապես սառը ջրում, անհրաժեշտ է մտածել` արդյոք մինչ հղիությունը դուք ունեցել եք վարժանք և հարմարվածություն, թե ոչ:  Փորձը ցույց է տալիս,

որ հղիների համար  նախատեսված վարժությունների համալիրը և պարբերական զբոսանքը մաքուր օդում նպաստում են հղիների լավագույն ֆիզիկական հարմարմանը` հղիությանը և ծննդաբերության նախապատրաստմանը:

Լարվածությունը թուլացնող շնչառական մարզանք հղիության ընթացքում

Վարժություն 1: Ուժեղ որովայն

Պառկեք մեջքի վրա, ծնկան հոդերում ծալեք ոտքերը, ձեռքերը խաչեք որովայնի վրա` նրա ֆիքսման նպատակով: Կատարեք ներշնչում, այնուհետև բարձրացրեք գլուխը և ուսերը վերև և կատարեք  արտաշնչում: Դանդաղ իջեցրեք գլուխը և ուսերը` կատարելով արտաշնչում:  Կրկնեք:

Վարժություն 2:

Կանգնած տարածեք ոտքերը, այնուհետև միացրեք:

Վարժություն 3:

Նստեք հատակին` ոտքերը ծալապատիկ խաչած: Կենտրոնացրեք մկանների կծկումը ոտքերի տակ:  Կծկման տևողությունը` 2 վրկ: Թուլացեք, այնուհետև կրկնեք վարժությունը:

Կծկեք կոնքի հատակի մկանները, կարծես խոչընդոտում եք միզարձակման գործընթացը: Կծկեք հեշտոցը, այնուհետև դանդաղորեն թուլացրեք: Այնուհետև փորձեք կծկել հեշտոցի մկանները: Կծկեք բոլոր մկանները:

Վարժություն 4:

Պառկեք մեջքի վրա, ծալեք ոտքերը ծնկան հոդերում:

Շարունակելի

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց

Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան

Գովազդ