Ի՞նչ դիրքով և որ օրերին սեքսով զբաղվել հղիանալու համար. հղիության ընթացքում կարելի՞ է սեքսով զբաղվել. armdaily.am

Նախածննդյան շրջան

Որոնք են հղիանալու համար նպաստավոր դիրքերը, ինչ կարելի է անել շուտ հղիանալու համար, արդյոք կարելի է հղիության ընթացքում սեքսով զբաղվել, և ինչքան ժամանակ հետո կարելի է անհանգստանալ, եթե երեխա չեն ունեում։ Հարցերին պատասխանում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

Ինչ դիրքով և որ օրերին սեքսով զբաղվել հղիանալու համար։ Ընդհանրապես, ինչ անել շուտ հղիանալու համար. օրինակ՝ դեղորայք, վիտամիններ, հատուկ սննդակարգ։

Նախ, առաջին հերթին պետք է ասել, որ զույգը չպետք է կենտրոնանա այսպես կոչված հղիության համար բարենպաստ օրերի վրա, քանի որ դա լրջորեն խաթարում է ամուսնական սեքսուալ ներդաշնակությունը, ավելին, կարող է հանգեցնել տարբեր սեռական խանգարումների՝ ամուսնու մոտ էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում, կնոջ մոտ անօրգազմիա:
Կնոջ հավանական հղիության օրերն են ձվազատման օրը և դրան հաջորդող օրը, այն տեղի է ունենում հիմնականում դաշտանային ցիկլի 12-14 րդ օրերին: Հարաբերությունից հետո խորհուրդ է տրվում կնոջը 1-2 ժամ մնալ անկողնում՝ մեջքի կամ որովային վրա պառկած դիրքում, քանի որ գտնում են, որ այդ դիրքերը ավելի նպաստավոր են հղիության համար:
Որևէ հատուկ դեղորայք գոյություն չունի շուտ հղիանալու համար, սակայն անհրաժեշտ է հղիություն պլանավորելուց առաջ թե՛ կինը և թե՛ ամուսինը բացառեն վնասակար սովորույթները, ընդունեն առողջ, վիտամիններով և միներալներով հարուստ սնունդ:

Բեղմնավորումից որքան ժամանակ հետո կարելի է իմանալ հղիության մասին։

Հղիության մասին խոսող առաջին նշաններից է կնոջ դաշտանի ուշացումը, այն պետք է սկսի ձվազատումից մոտ 14 օր հետո, եթե արձանագրվում է հղիություն, ապա այն ուղղակի չի սկսում: Հղիության թեստերի կիրառումն այդ դեպքում հաստատում կամ հերքում է փաստը:

Հղիության ընթացքում կարելի՞ է սեքսով զբաղվել։

Ընդհանրապես չկան հղիության ընթացքում սեռական կյանքով ապրելու սեքսոլոգիական հակացուցումներ:
Ավելին, երբ զույգերը խուսափում են երկարատև ժամանակահատված սեռական կյանքով ապրել, կարող են առաջ գալ որոշակի սեքսուալ խնդիրներ՝ պայմանավորված սեռական ֆունկցիայի ապամարզվածությամբ: Սեքսով ապրելու արգելք կարող է լինել, երբ առկա են հղիության որոշակի մանկաբարձա-գինեկոլոգիական բարդություններ կամ ռիսկեր:

Ցիկլի քանի օր ուշացումը կարող է հիմք լինել հղիության թեստ անելու համար։

Դաշտանի մեկ օր ուշացման դեպքում նույնիսկ կարելի է կիրառել հղիության թեստ և հաստատել կամ հերքել հղիության փաստը: Սակայն հաստատման առավել վստահելի մեթոդները կիրառվում են ավելի ուշ շրջանում:

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ