Սեքսը հղիության ընթացքում

Նախածննդյան շրջան

Հղիության ընթացքում կնոջ սեռական կյանքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում. կնոջ օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական երևույթներն որոշակիորեն ազդում են կնոջ սեքսուալ կյանքի վրա:

Եթե հղիության առաջին վեց ամիսների ընթացքում օրգազմն ուղեկցվում է հեշտոցի մկանների կծկմամբ, ապա վերջին եռամսյակում հեշտոցի մկանների կծկումը հաճախ չի զգացվում այս օրգանի արմատական փոփոխությունների  պատճառով: Սակայն արգանդի կծկումները տեղի են ունենում հղիության ողջ ընթացքում, ընդ որում, վերջին եռամսյակում դրանք կարող են լինել ավելի հաճախակի և ուժեղ:

Հղի կնոջ արգանդը օրգազմի փուլում կարող է շատ կծկվել, այսքինքն սեռական ակտից հետո կծկումը կարող է սովորականից ավելի երկար

տևել` մինչև կես ժամ:

Օրգազմի փուլը փոխարինվում է ռեֆրակտենության փուլով, երբ ոչինչ չի կարող բերել գրգռման: Կնոջ զգայարանները սեռական ակտի ժամանակ առավելագույնս սրված են:

Հղիության ողջ ընթացքում  սեռական օրգանների նյարդային համակարգը առավելագույնս գրգռված վիճակում է, այսինքն անգամ փոքր ֆիզիկական ազդեցությունը արգանդին, փորի կամ մեջքի շրջանում,  կարող է բերել արգանդի  կծկումների:

Սեռական համակարգից բացի, փոփոխություններ են տեղի ունենում նաև այլ օրգաններում: Օրինակ, սրտի զարկերն արագանում են րոպեում 70-80-ից մինչև 110-120 զարկ: Շնչառությունը ևս  արագանում է` րոպեում 16-18-ից  մինչև 40 ներշնչում:

Սեռական ակտի ժամանակ աճում է նաև մկանների տոնուսը` հատկապես վերջույթների: Որոշ դեպքերում  սա կարող է դառնալ սպազմերի և տևական ցնցումների պատճառ:

Այս ամենը հարց է առաջացնում` արդյոք կարելի է հղիության ընթացքում սեռական կյանքով ապրել. չէ որ արգանդի  գրգռվածությունը և կծկումները կարող են հղիության ընդհատման սպառնակիք դառնալ, իսկ սրտխփոցների արագացումը կարող է բերել զարկերակային ճնշման բարձրացման:  Իրականում, սակայն, սեքսը հղիության ընթացքում թույլատրելի է, եթե կա երկկողմանի ցանկություն, հղիությունն էլ նորմալ է ընթանում:

Ընդհակառակը, ցանկության առկայության դեպքում սեռական հարաբերություններից հրաժարվելը կարող է վտանգել պտղին: Սեքսուալ լարվածությունը, որ առաջանում է երկարատև ժուժկալության արդյունքում,  կնոջ օրգանիզմում առաջացնում է պրոստոգլանդիններ: Վերջինս հատուկ կենսաբանական նյութ է, որը բարձրացնում է արգանդի տոնուսը, այն կիրառվում է ժամանակակից բժշկությունում ծննդաբերության խթանման և աբորտի համար:

Այնպես որ ժուժկալությունն էլ օգտակար չէ ոչ մայրիկի, ոչ էլ  ապագա երեխայի համար:

Այսինքն, սեռական կյանքը թույլատրելի է, եթե կինը նման ցանկություն ունի: Եթե ոչ, ապա սեռական կյանքը պետք է սահմանափակվի անգամ հղիության նորմալ ընթացքի  դեպքում:

Սեռական ցանկությունը կարող է նվազել կամ աճել` կախված հորմոնների տատանումներից:

Շարունակելի

Գովազդ