Սեքսը հղիության ընթացքում`ըստ եռամսյակների

Նախածննդյան շրջան

Հղիության սկզբում սեքսի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է: Սա բնական է, քանի որ կնոջ օրգանիզմում  տեղի է ունենում ամենակարևոր`  նյարդային և էնդոկրին համակարգերի վերափոխումներ:

Հոտերը, ձայները ավելի սուր են ընկալվում, քան նախկինում: Իսկ այն հոտերը, որոնք նախկինում նրան գրգռում էին, այժմ կարող են բացասական զգացողություններ առաջացնել: Կինը դառնում է ավելի զգայուն, խոցելի, դյուրաբորբոք, հաճախ ոչ ադեկվատ է արձագանքում սովորական կենցաղային իրավիճակներին: Ապագա մայրիկի ինքնազգացողության վրա ազդում է նաև հղիության սկզբում տոքսիկոզի

դրսևորումները` սրտխառնոցը և փսխումը:

Արդեն հղիության առաջին եռամսյակում զգալի փոփոխություններ են կրում կաթնագեղձերը.  կրծքագեղձերը կարող են մեծանալ, դառնալ ցավոտ և շատ զգայուն:  Շատ կանանց մոտ կուրծքը, պտուկը և հարպտկային շրջանը  շատ զգայուն են:  Իսկ հղիության սկզբում  անգամ կրծքին դիպչելը կարող է ցավոտ լինել:  Բացի այդ, հաճախ ինքնազգացողությունը վատ է լինում, կարող է նաև ուշագնացություն լինել:  Երբեմն հղիության  սկզբնական շաբաթներին կինը քնկոտ է, թույլ ու նվաղած:

Այս բոլոր նշանները պայմանավորված են պրոգեստինների ազդեցությամբ` հորմոններ, որոնք մեծ քանակությամբ են արտադրվում հղիության ժամանակ, հատկապես առաջին եռամսյակում: Նման վիճակում կինն ավելի շատ կարիք ունի հոգատարության ու ըմբռնման զուգընկերոջ կողմից, քան թե բուռն սեքսի:

Երկրորդ եռամսյակում ապագա մայրիկը  թե ֆիզիոլոգիապես, թե էմոցիոնալ առումով հարմարվել է հղիությանը, հորմոնալ ֆոնի լուրջ տատանումներ տեղի չեն ունենում:  Ինքնազգացողությունը լավանում է, տոքսիկոզի դրսևորումները, որպես կանոն, անհետանում են:  Բացի այդ, երեխայի պարբերական շարժումները, որոնք զգացվում են հղիության 18-20-րդ շաբաթից հետո, կնոջը հուշում են, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է: Այս շրձանում կնոջ փորիկն արդեն տեսանելի է, սակայն դեռ շատ փոքր է և չի խանգարում ապագա մայրիկին:

Հղիության հենց սկզբից արգանդի և հեշտոցի արյան մատակարարումը  կտրուկ աճում է:  Ինչպես հայտնի է, օրգազմը պայմանավորված է  նաև դեպքի սեռական օրգաններ արյան հոսքից:  Ապագա մայրիկների մոտ անոթային համակարգում փոփոխություններ են տեղի ունենում, արգանդի  արյունաշրջանառությունն ավելի ինտենսիվ է դառնում:  Սրանով է պայմանավորված փաստը, որ շատ կանայք օրգազմ առաջին անգամ զգում են հղիության ժամանակ: Սա բերում է նրան, որ շատ ապագա մայրիկների մոտ հղիության երկրորդ եռամսյակում սեռական ցանկությունը զգալիորեն աճում է:

Երկրորդ եռամսյակում կատարված փոփոխությունները կարող են պահպանվել նաև երրորդ եռամսյակում, երբ սեռական ցանկությունը էլի բարձր կլինի: Սակայն եթե մեծացած փորիկը անհարմարություն է պատճառում ապագա մայրիկին, սեքսի ժամանակ ցավ է զգում, էմոցիաներում առաջնային է առաջիկա ծննդաբերության հանդեպ վախը, ապա հնարավոր է սեռական ցանկության որոշակի նվազում:

Նշվածը, սակայն, օրինաչափություն է: Կան կանայք, որոնց  մոտ հղիության ողջ ընթացքում սեռական ցանկությունը շարունակաբար աճում է, ոմանց մոտ էլ` նվազում:

Նյութի 1-ին մասը կարդացեք այստեղ

Շարունակելի

Գովազդ