Որ դեպքերում է արգելված սեքսը հղիության ընթացքում

Նախածննդյան շրջան

Բացի սեռական ցանկությունից, հղիի ինտիմ կյանքը  կարգավորվում է նաև հղիության ընթացքի բժշկական պարամետրերով: Սեռական հարաբերությունները հակացուցված  են հետևյալ դեպքերում.

  • Եթե կա հղիության ընդհատման վտանգ, այսինքն արգանդի  մկանների տոնուսը բարձր է: Նման դեպքում սեռական հարաբերությունները կարող են վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:  Սեռական ուղիներից արյունոտ արտադրության դեպքում ևս սեռական հարաբերությունները հակացուցված են:
  • Եթե պլացենտան ( ընկերքը) առաջադիր վիճակում է, երբ պլացենտան փակում է ելքը արգանդից: Այս դեպքում սեռական հարաբերությունը կարող է դառնալ պլացենտայի պոկման և

Բացի սեռական ցանկությունից, հղիի ինտիմ կյանքը  կարգավորվում է նաև հղիության ընթացքի բժշկական պարամետրերով: Սեռական հարաբերությունները հակացուցված  են հետևյալ դեպքերում.

  • Եթե կա հղիության ընդհատման վտանգ, այսինքն արգանդի  մկանների տոնուսը բարձր է: Նման դեպքում սեռական հարաբերությունները կարող են վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:  Սեռական ուղիներից արյունոտ արտադրության դեպքում ևս սեռական հարաբերությունները հակացուցված են:
  • Եթե պլացենտան ( ընկերքը) առաջադիր վիճակում է, երբ պլացենտան փակում է ելքը արգանդից: Այս դեպքում սեռական հարաբերությունը կարող է դառնալ պլացենտայի պոկման և արյունահոսության պատճառ:
  • Եթե  կասկած կա, որ պտղաթաղանթը վնասված է. ջրանման արտադրության դեպքում պետք է բժշկի դիմել: Այս դեպքում պտղի և պտղաթաղանթների  վարակման հավանականությունը մեծ է, քանի որ պտղաթաղանթների հիմնական ֆունկցիան երեխային ինֆեկցիաներից պաշտպանելն է:
  • Ամուսիններից մեկի մոտ ցանկացած ինֆեկցիայի առկայության  դեպքում, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Նման պարագայում սեքսը պետք է բացառվի:

Պետք է հաշվի առնել նաև հղիության ընթացքի ճգնաժամային շրջանները. սա այն ժամանակն է, երբ պտղի վրա ցանկացած ազդեցությունը կարող է լուրջ հետևանքների բերել: Այդպիսի շրջաններ են.

  • Իմպլանտացիայի շրջանը, երբ ձվաբջիջը ամրանում է արգանդի պատին:  Սաղմը արգանդի խոռոչում երկու օր ազատ վիճակում է: Այս երկու օրը` բեղմնավորված ձվաբջջի` արգանդի խոռոչում հայտնվելուց մինչև դրա ամրացումը արգանդի պատին, կազմում է իմպլանտացիոն շրջանը:  Այս գործընթացը տեղի է ունենում մինչև դաշտանային ցիկլի ուշացումը, ուստի զուգընկերները դեռևս չգիտեն հղիության մասին: Ուստի, եթե հղիությունը ցանկալի է և պլանավորված, ապա ձվազատման ենթադրյալ շրջանում սեռական ակտերից հետո պետք է երկօրյա դադար տալ:
  • Օրգանոգենեզի և ընկերքավորման շրջանը, որը շարունակվում է բեղմնավորված ձվաբջջի` արգանդի պատին ամրանալուց մինչև հղիության 10-12-րդ շաբաթը: Այս շրջանում ձևավորվում են պտղի բոլոր օրգանները, ինչպես նաև ընկերքը:

7-8 շաբաթական հղիության ժամանակ արդեն ձվարանները հղիության հորմոնալ ֆոնի ապահովումը հանձնում են խորիոնին (ապագա ընկերքին): Եթե խորիոնը բավականաչափ զարգացած չէ, առաջանում է հղիության ընդհատման վտանգ:

Առաջին եռամսյակը հղիության ամենափխրուն շրջանն է, երբ օրգանիզմը հարմարվում է նոր վիճակին: Այս շրջանում շատ կանանց մոտ սեռական ցանկությունը նվազում է. Սա օրգանիզմի բնական պաշտպանական ռեակցիա է, որը կոչված է պաշտպանել ձևավորվող պտուղը:

 

 

Այս թեմայով կարդացեք նաև

Սեքսը հղիության ընթացքում

Սեքսը հղիության ընթացքում`ըստ եռամսյակների

Գովազդ