Թույլատրելի՞ է արդյոք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հղիության ընթացքում

Նախածննդյան շրջան

Հղի կնոջը առավել հաճախ տրվող խորհուրդներից է զերծ մնալ ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հղիության ողջ ընթացքում: Հարց է, արդյոք իրականում պետք է հետևել այս խորհրդին:

Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է: Հղիության ընթացքում մարմնամարզության դրական արդյունքներն ակնհայտ են. այն օգնում է ամրացնել մկանները, լավացնում է արյան շրջանառությունը բոլոր ներքին օրգաններում, ինչի շնորհիվ պտուղը առատ թթվածին է ստանում:  Հղիության ընթացքում մարմնամարզությունը օգնում է նաև կարգավորել շնչառությունը, ինչը կօգնի նրան ծննդաբերության ընթացքում:

Մյուս ծայրահեղ կարծիքն այն է, թե քանի որ հղիությունը նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է, ուստի կարելի է շարունակել ակտիվ կենսակերպ վարել:

Որոշ սահմանափակումները ցանկալի են յուրաքանչյուր հղի կնոջ համար:  Հղիության ընթացքում հակացուցված է ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը ուղեկցվում է մարմնի ցնցումներով,

Հղի կնոջը առավել հաճախ տրվող խորհուրդներից է զերծ մնալ ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հղիության ողջ ընթացքում: Հարց է, արդյոք իրականում պետք է հետևել այս խորհրդին:

Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է: Հղիության ընթացքում մարմնամարզության դրական արդյունքներն ակնհայտ են. այն օգնում է ամրացնել մկանները, լավացնում է արյան շրջանառությունը բոլոր ներքին օրգաններում, ինչի շնորհիվ պտուղը առատ թթվածին է ստանում:  Հղիության ընթացքում մարմնամարզությունը օգնում է նաև կարգավորել շնչառությունը, ինչը կօգնի նրան ծննդաբերության ընթացքում:

Մյուս ծայրահեղ կարծիքն այն է, թե քանի որ հղիությունը նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է, ուստի կարելի է շարունակել ակտիվ կենսակերպ վարել:

Որոշ սահմանափակումները ցանկալի են յուրաքանչյուր հղի կնոջ համար:  Հղիության ընթացքում հակացուցված է ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որը ուղեկցվում է մարմնի ցնցումներով, տատանումներով, ծանրություն բարձրացնելով, ընկնելու վտանգով կամ հարվածներով: Հղիության ընթացքում արգելված է նաև պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելը, ինչպես նաև այնպիսի մարզաձևերով, ինչպիսիք են լեռնագնացությունը, ձիավարությունը, մարտարվեստը, ջրի մեջ թռիչքները և այլն:

Լարված և ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հանգեցնում է արյան շրջանառության վատացման, ինչն էլ դառնում է պտղի դանդաղ, վատ զարգացման պատճառ: Սա կարող է վիժման պատճառ դառնալ:

Որոշ դեպքերում, սակայն, հղի կնոջը հակացուցված է ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն, քանի որ մեծ է բարդությունների հավանականությունը:

Ֆիզիկական ծանրաբեռնվածության թույլատրելի մակարդակը պետք է որոշել բժիշկ-գինեկոլոգի հետ:

Բոլոր դեպքերում հղիության առաջին եռամսյակում, երբ վիժման հավանականությունը մեծ է, կանաց խորհորդ է տրվում ֆիզիկական ակտիվությունը մինչև հղիության շրջանի համեմատ  նվազեցնել 70-80 տոկոսով:

Մարմնամարզության լավագույն տեսակ է համարվում քայլքը, լողը: Մարմնամարզություններ էլ պետք է կատարել քիչ-քիչ, բայց պարբերաբար. շաբաթական առնվազն 3 անգամ: Այսպես դրանք ավելի արդյունավետ կլինեն, քան երբեմն-երբեմն կատարված երկարատև մարզումները, որոնք միայն վնասում են օրգանիզմին, քանի որ վերջինիս համար կտրուկ ծանրաբեռնվածությունը ստերս է:

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտենսիվությունը տարբեր է` կախված հղիության ժամանակահատվածից և ընթացքից, ինչպես նաև անհատական ֆիզիկական տվյալներից:

Մարզումներ կարելի է անցկացնել սնվելուց 2 ժամ անց: Մարզումների ընթացքում պետք է խուսափել ջրազրկումից և գերտաքացումից:

Շարունակելի

Գովազդ